Պարադոքս
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է հրապարակմանը, ըստ որի` ինքը համարվում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի ամենահավանական թեկնածուներից մեկը:
«Ի արձագանք այսօրվա «ՀԺ» հրապարակմանը, հայտնեմ, որ շարունակում եմ աշխատել որպես ԿԳ նախարար: Այդ թեմայով խնդրում եմ, էլ հարցեր չտաք:
Հ.Գ. Հայ մամուլի պարադոքս. որքան հաճախ եք գրում իմ՝ դեսպան դառնալու մասին, այդքան ավելի երկար եմ ես աշխատում կրթության եւ գիտության նախարար»,- գրել է Աշոտյանը:
Հիշեցնենք, որ օրաթերթը գրել էր, որ ԵՏՄ գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակվելուց հետո քաղաքական կուլիսներում քննարկում են, որ թե կարող է փոխարինել Սարգսյանին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում:
Թեկնածուների թվում այս պահին ամենահավանականը դիտվում է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հաշվի առնելով, որ իշխանության ամենաբարձր օղակների հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերված, որ սահմանադրական հանրաքվեն անցկացնելուց հետո կրթության և գիտության նախարարի պորտֆելը տրվելու է Հայ հեղափոխական դաշնակությանը: