05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Քննարկվել են Հայաստանի ժողովրդագրական զարգացումներին վերաբերող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական ներկայիս իրավիճակի և զարգացման միտումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2015-2017 թթ. ազգային ծրագրի նախագիծը, որը բխում է ՀՀ կառավարության 2014 թ. ծրագրից: Նշվել է, որ ծրագրի նպատակը ժողովրդագրական կայուն զարգացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է՝ համակողմանի գնահատման և նպատակային միջոցառումների շնորհիվ: Քննարկվել են ինչպես ներկայում իրականացվող, այնպես էլ առաջարկվող միջոցառումները, դրանց ուղղությունները, ֆինանսական ծավալը և ակնկալվող արդյունքները:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է աշխատանքային խմբի շրջանակում լրամշակել ներկայացված նախագիծը հնչած առաջարկություններով և վերջնական տարբերակը ներկայացնել ՀՀ կառավարություն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ