Թիվ 62 ավագ դպրոցը անվանակոչվել է Թաթուլ Կրպեյանի անունով

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ՀՀ ԿԳՆ Երևանի թիվ 62 ավագ դպրոցն անվանակոչվել է Ազգային հերոս, արցախյան ազատամարտի՝ Գետաշենի ինքնապաշտպանական մարտերի հրամանատար Թաթուլ Կրպեյանի անունով՝ ի հիշատակ հերոսի 50-ամյակի: Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը: Այդ առիթով դպրոցում տեղի է ունեցել անվանակոչմանը նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ներկա են եղել նաև ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ […]