12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ուզում եմ տեսնել ձեր էմոցիաները

Հանրահայտ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն Հայաստանում է։ Նա պատրաստվում է մասնակցել նոյեմբերի 20-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «Սառույցի թագավորները» սառցե շոուին, որը հատուկ հայ հանդիսատեսի բեմադրել է հանրահայտ պրոդյուսեր Արի Զաքարյանը:

Այսօր Եվգենի Պլուշչենկոն հանդիպել է հայ լրագրողների հետ, որի ընթացքում նշել է, որ  Երևանում  բոլորովին նոր ծրագիր է պատրաստվում ցույց տալ։

2,5 ժամ տևողությամբ շոուն ներառում է՝ աշխարհի լավագույն գեղասահորդների պրոֆեսիոնալ կատարումներ, անհավանական ցատկեր, գեղասահորդ-ակրոբատների ֆանտաստիկ համարներ:

Արի Զաքարյանը նշել է, որ հանդես են գալու հայ գեղասահորդներ ԱՄՆ-ից, Եվրոպայից և Ռուսաստանից: Հայ հանդիսատեսին հետաքրքիր շոու է սպասվում»,- ասել է նա։

Եվգենի Պլյուշչենկոն տեղեկացրել է, որ  իր ելույթի ընթացքում նվագելու է ջութակահար Էդգար Հակոբյանը:

«Ուզում եմ տեսնել ձեր էմոցիաները։ Ինձ թվում է՝ ձեզ դուր կգա»,-ասել է նա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ