23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Նևրոզներից չեն մահանում. սեքսապաթոլոգ/վիդեո/

«Նևրոզները դասվում են նեյրո-հոգեկան հիվանդությունների շարքին: Նևրոզը նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումն է ու չկա որևէ օրգանական ախտահարում : Այսինքն` այստեղ չկա որևէ օրգանական խանգարում, ասենք՝ արյան շրջանառության խանգարում կամ ուղեղային տրավմաներ չկան, ինֆեկցիաներ չկան, ուռուցքային պրոցեսներ չկան: Այստեղ` միայն ֆունկցիան է խանգարված»,-լրագրողների հետ զրույցում ասաց սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը:

Զաքարյանը նշեց, որ նևրոզը առաջանում է հիմնականում սթրեսի հետևանքով. «Լավ սթրեսի դեպքում՝ ուղեղի ինչ-որ մի հատվածում առաջանում է բացասական դոմինանտ կենտրոն, որը անընդհատ բացասական ազդակներ է ուղարկում մարմնի տարբեր օրգան համակարգերին: Սիրտը կարող է վատ աշխատել, շնչահեղձություն է լինում, մարդկանց մոտ ճնշման տատանումներ են լինում, անգամ ստամոքսաաղիքային տրակտի խանգարումներ են լինում, նևրոզը կարող է ազդել հիշողության վրա և առաջացնում է անքնություն: Նևրոզից կարող են առաջանալ սեռական խանգարումներ  և տղամարդկանց և կանանց մոտ, կարող է առաջանլ սեռական, ամուսնական աններդաշնակցություն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ