11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Չհասցրեցին

ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը  ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում հոկտեմբերի 9-12-ն այնուամենայնիվ մասնակցել է Ստավանգերում (Նորվեգիայի Թագավորություն) կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի 61-րդ տարեկան նստաշրջանին, քանի որ պատվիրակություններում ԲՀԿ-ական պատգամավորների հետկանչը եղել է մեկ օր առաջ` հոկտեմբերի 8-ին: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում պարզաբանեց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը` նշելով, որ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը այդ պատճառով նպատակահարմար է գտել չարգելել Վարդանյանին գնալ Նորվեգիա:

«Տեխնիկապես ենթադրվում էր բարդ ընթացակարգ, քանի որ տիկին Վարդանյանի այցելությունն արդեն նախապատրաստված էր, իսկ հետկանչի որոշումը կայացվել էր մեկ օր առաջ: Այդ է պատճառը, որ հետկանչի իմաստը չենք տեսել, մեկնումը  պայմանավորված է եղել տեխնիկական պատճառներով»,- մանրամասնեց ԲՀԿ խոսնակը:

Խոսելով այն մասին, թե ովքե՞ր կփոխարինեն Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին հայաստանյան պատվիրակություններում, Վահան Բաբայանը տեղեկացրեց, որ խմբակցության առաջիկա նիստի ժամանակ համապատասխան որոշում կկայացվի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ