23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ԲՀԿ-ն հրաժարվեց Էլինար Վարդանյանից

ԲՀԿ-ում քննարկումներ են եղել, և տարածքային կառույցը միաձայն որոշում է կայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռացնել Էլինար Վարդանյանին: Որոշումն ուղարկվել է քաղաքական խորհրդին, վերջնական որոշումը պետք է կայացնի քաղխորհուրդը։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության մամուլի քարտուղար Վահան Բաբայանը.

«ԲՀԿ-ում որոշ հայտնի անձանց հետ կան տարակարծություններ, բայց այդ տարաձայնությունները հետևանք են ոչ թե սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը չմասնակցելու, այլ նրա, որ նշված անձինք արդեն երկար ժամանակ է չեն մասնակցում խմբակցության նիստերին, մարզային այցելություններին, չեն պատասխանում խմբակցության քարտուղարի զանգերին։ Նրանք, փաստորեն, տոտալ բոյկոտում են։ Մենք չէինք ուզում բարձրաձայնել այս մասին, սակայն եկավ մի սահման, երբ ջրբաժանը սկսեց ավելի պարզ երևալ»։

Ըստ Բաբայանի՝ ոչ մի կուսակցություն չի հանդուրժի, որ իր խմբակցությունը ներկայացնող հանձնաժողովի նախագահները հաշվի չնստեն ո՛չ խմբակցության, ո՛չ կուսակցության ղեկավար մարմինների հետ.

«Եթե նրանք չեն ցանկանում աշխատել ԲՀԿ խմբակցության կազմում, ապա շատ ավելի բարոյական կլիներ, եթե ինքնակամ հեռանային։ Թող մարդիկ չմոռանան, որ եթե չլինեն կուսակցությունները, որևէ անհատ չի կարող հայտնվել ԱԺ այս կամ այն հանձնաժողովում։

Կուսակցությունը կամավորների միություն չէ, որ ով ինչ ուզի, անի։ ԲՀԿ-ն Էլինար Վարդանյանն ընդամենը մի անձ է, ում լինել կամ չլինելով՝ չեմ կարծում, որ կուսակցությունը կարող է պառակտվել»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ