Միասնական պայքար` առանձին քարոզարշավով
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը ՀՀԿ-ն անցկացնելու է թե՛ առանձին, թե՛ այլ քաղաքական ուժերի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` նշելով, որ ՀՀԿ-ն միշտ եղել է նման համագործակցության կողմնակիցը: Նրա փոխանցմամբ` ՀՀԿ-ն առաջիկա օրերին կկազմի իր ծրագիրը և կսկսի քարոզարշավը:
Խոսելով հանրաքվեի մասին` Մելիքյանը հույս հայտնեց, որ դեկտեմբերի 6-ին հանրության շրջանում էլ կոնսոլիդացիա կլինի և կքվեարկեն` հօգուտ փոփոխությունների:
«Փոփոխություններին կողմ արտահայտվող ուժերը միասին են պայքարում, սակայն քարոզարշավն այս պահին յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ձևով է իրականացնում: Իսկ համատեղ քարոզարշավը քննարկման ենթակա հարց է»,- ասաց Մելիքյանը: Նա ասաց նաև, որ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում չի քննարկվել, թե ով է փոխարինելու ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Տիգրան Սարգսյանին: