3 տարի ապրել է մահացած մոր հետ՝ հանուն թոշակի

Եսենտուկիի 60-ամյա բնակիչը, ով ինտիմ-խանութի վաճառող է, 3 տարի նույն տան մեջ ապրել է մահացած մոր հետ, որպեսզի ստանա նրա թոշակը։ Տղամարդը մոր դին աղով մշակել է, որպեսզի հոտ չգա, հայտնում է LifeNews-ը։ Կնոջ դին հայտնաբերել է թաղայինը, ում հարեւաններն էին զանգահարել՝ տարօրինակություններ նկատելով։