ՀՅԴ-ն բացել է փակագծերը
Երբ Ազգային ժողովը դեռ չէր քննարկել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ՀՅԴ-ն հանդիպումներ էր ունենում տարածքային կառույցների հետ Սահմանադրության փոփոխությունների թեմայով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ այս պահին ստեղծվել է միասնական շտաբ, որը համակարգելու է ինքը:
«Նույնիսկ կազմել ենք մարզեր այցելության գրաֆիկ, որ դեռ պետք է քննարկենք մարզային պատասխանատուների հետ: Շտաբի ներսում կատարել ենք նաև աշխատանքի բաժանում, մի խումբը կզբաղվի քարոզչական նյութերի պատրաստմամբ, դրանց տարածման գործով, մի խումբը կզբաղվի հանդիպումների կազմակերպման աշխատանքներով և այլն»-, մանրամասնեց պատգամավորը:
Նա նաև տեղեկացրեց, որ ստեղծվել են քսան հոգուց բաղկացած խմբեր, որոնք բաժանված են հինգ մասի, խմբերի պատասխանատուներն են Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Արսեն Համբարձումյանը և Լևոն Մկրտչյանը: Խմբերում ներգրավված են լինելու նաև հանրությանը հայտնի ևս չորս դաշնակցականներ: Նախատեսված է, որ յյուրաքանչյուր խումբը հանդիպումներ կունան երկու մարզերում:
Պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե արդյոք նախատեսվում է Երևանում անցկացնել հանրահավաքներ, Վարդանյանը նշեց, որ դեռևս հանրահավաք չեն ծրագրել, սակայն կարող են անել, եթե լինի դրա անհրաժեշտությունը: