ՄԻՊ-ի գնահատականներից չպետք է նեղանալ

ԱԺ նիստում Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ տարվա գործունեության մասին զեկույցի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գնահատականներ տվեց զեկույցին:
Նա նշեց, որ օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումն աննախադեպ քայլ է, և ամեն ինչ պետք է դիտարկել համեմատության մեջ: Շարմազանովը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կայացած կարելի է համարել, ընդ որում՝ թե՛ նախկին օմբուսդմենի, թե՛ գործող օմբուդսմենի ջանքերի շնորհիվ: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ ՄԻՊ-ի գնահատականներից չպետք է նեղանալ, քանի որ կառույցը նրա համար է, որ քննադատի: Խոսելով կառույցի թերությունների մասին՝ Շարմազանովը շեշտեց, որ ՄԻՊ-ը նույնպես զերծ չէ թերություններից և բացթողումներից, սակայն չի թերանում նա, ով չի աշխատում:
«Բավարարված եմ, դրական եմ գնահատում ձեր կառույցի աշխատանքները, ինչքան խորքային մատնեք մեր թերությունները, այնքան մեզ և հանրության համար ավելի լավ»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը: