03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2015

Հովհաննես Զանազանյանի հոգեհանգիստն այսօր է, հուղարկավորությունը` վաղը

Հովհաննես Զանազանյանի հքգոհանգստի արարողությունն այսօր է` հոկտեմբերի 5-ին` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Իսրայելյան: Նշենք, որ հանրահայտ ֆուտբոլիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու վաղը` սեպտեմբերի 6-ին` նույն եկեղեցուց: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը մահացել էր հոկտեմբերի 4-ին` երկարատաև հիվանդությունից հետո:  

Մեկնարկել է «Խաղաղապահ գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովը

Հոկտեմբերի 5-ին Երևանում, ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է «Խաղաղապահ գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովը՝ ««Հաստատութենաշինություն և կարողությունների զարգացում հանուն խաղաղության». ՄԱԿ-ի Փորձագիտական խմբի առաջարկությունների ազդեցությունը ապագա առաքելությունների վրա» խորագրով, որի համակազմակերպիչն է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը: Համաժողովը կընթանա հոկտեմբերի 5-6-ը: Համաժողովը խաղաղապահության հիմնախնդիրներին նվիրված առաջին միջազգային փորձագիտական քննարկումն է՝ ՄԱԿ-ի Գլխավոր […]

Հայաստանում կկայանա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովը

Հոկտեմբերի 10-ից 11-ը Երևանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ֆրանկոֆոնիայում նախագահող Սենեգալի արտգործնախարար Մանքյոր Նդայեի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի անունից հրավերներ են ուղարկվել Ֆրանկոֆոնիայի անդամ և դիտորդ, 5 մայրցամաքներ ներկայացնող 80 պետությունների արտաքին գործերի նախարարներին: Ընդհանուր առմամբ, համաժողովին […]

Հայաստանում ԳՄՕ պարունակող սննդամթերք կա

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Սպառողների խորհրդատվական  կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը հայտարարել է, որ Հայաստանում կա ԳՄՕ պարունակող սննդամթերք: Նա նշել է, որ հաճախ պիտակավորում չի իրականացվում, եւ գնորդը չի տեսնում, այս կամ այն սննդամթերքը ԳՄՕ պարունակում է, թե ոչ։ «Երբեմն Հայաստան ներկրվող ապրանքները չունեն համապատասխան պիտակավորում, եւ հայտնի չէ, դրանք ԳՄՕ պարունակում են, […]

Առաջին տիկինը երկար տարիներ ծեծել է ամուսնուն

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի խորհրդական Ռոջեր Սթոունը գիրք է հրատարակել, որում հետաքրքիր մանրամասներ կան` կապված նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անձնական կյանքի հետ: Գրքի անվանումն է` «The Clintons’ War On Womenե («Քլինթոնների պատերազմը կանանց դեմ»): Դրանում հեղինակը պատմում է, որ Հիլարի Քլինթոնը, դժգոհ լինելով ամուսնու մշտական դավաճանություններից, երկար տարիներ ծեծել է նրան: Հեղինակի խոսքով՝ նախկին նախագահի […]

Սիրո ուժը գերբնական ուժ է. Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանը Facebook-ի իր անձնական էջում գրում է. «Ես երջանկագույնն եմ դասախոսներից. չկա աշխարհում ուժ, որ ստիպի ինձ թատերականում( ԵԹԿՊԻ) դասավանդել (մանավանդ «խեղճ ու թախծոտ» աշխատավարձը), ԲԱՑԻ իմ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ սիրո ուժից, որն իրոք գերբնական ուժ է, Աստվածատուր օրհնություն և անհավանական հարստություն։ Մեր ավագ ընկեր և դասախոս Anna Hekekyan ի խորհրդով ու անմիջական մասնակցությամբ այս կիրակին […]

Վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը լուծում կստանա

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման համար կառուցվող շենքերի շինարարական աշխատանքների ընթացքի և բնակարանների բաշխման գործընթացի վերաբերյալ  զեկուցվել է, որ կառուցվող 4 շենքերից մեկն արդեն ամբողջությամբ հանձնված է շահագործման, մյուս 3-ում շինարարական ախատանքներն ավարտական փուլում են: Աշխատանքներ են տարվում նաև տվյալ […]

Օսիպյանը բացատրեց` ինչու են Արամ Մանուկյանին ոստիկանները քաշքշել

«Պատահաբար  ենք Արամ Մանուկյանին բերման ենթարկել, ոստիկանները պարտավոր չեն ճանաչել  Արամ Մանուկյանի դեմքով : Չգիտեմ, թե ինչպես էր հայտնվել ոստիկանական մեքենայում: Ես նրան նկատելուց հետո առաջարկեցի իջնել, բայց նա հրաժարվում էր իջնել: Զգուշացրի, որ եթե չիջնի, ուժով կիջացնեմ»,-լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հավելելով, որ պատգամավորները նման դեպքերում պարտավոր են տարբերակիչ նշաններ […]

Քվեարկությունից «թռածները»

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` Ազգային  ժողովը հաստատեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որին դեմ էին միայն 10 պատգամավորներ: Ուշագրավ է, որ նիստին չէին եկել նաև այն պատգամավորները, ովքեր հայտարարում էին «դեմ» քվեարկելու մտադրության մասին: Խոսքը ԲՀԿ խմբակցության մեջ փաստացի գտնվող Վարդան Օսկանյանի, Վահե Հովհաննիսյանի և Հայկ Խաչատրյանի մասին է: Նիստին չէին ներկայացել նաև ԲՀԿ-ական պատգամավորներ Ստեփան Մարգարյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի