ՀԱԿ-ի հայտարարությունը

Այսօր, Ազգային Ժողովում Սերժ Սարգսյանի նախաձեռնած նոր Սահմանադրության նախագծի քվեարկությունից անմիջապես առաջ, երբ ԱԺ մուտքի մոտ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը իրականացնում էր իրազեկված բողոքի ակցիա, ոստիկանությունը հերթական անգամ դիմել է ապօրինի գործողությունների խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ: Առանց որևէ օրինական պահանջ ներկայացնելու` ոստիկանությունը բերման է երթարկել 20 անձի, որոնց թվում «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամներ, Հայ Ազգային Կոնգրեսի […]