13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Բրյուսելի քաղաքապետարանը հրաժարվել է հանդիպման համար սրահ տրամադրել Էրդողանին

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի քաղաքապետարանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չի տրամադրել սրահ, որպեսզի վերջինս հանդիպի տեղի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր կարող են մասնակցել նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նման տեղեկություն է հայտնում «BBC»-ի թուրքական ծառայությունը՝ հղում անելով բելգիական «L’Echo» թերթին, գրում է Ermenihaber.am-ը:

Բրյուսելի քաղաքապետ Յվան Մայերը, խոսելով սրահը տրամադրելու պահանջի մերժման մասին, նշել է. «Սրահը նախատեսված չէ քաղաքական ժողովների անցկացման համար»:

Այդ պատճառով Էրդողանի հանդիպումը թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ ծրագրվել է անցկացնել Ստրասբուրգ քաղաքում:

Բելգիա կատարած այցի շրջանակներում Էրդողանը հանդիպելու է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Մարտին Շուլցի հետ:

Հոլանդական «Volkskrant» թերթը գրել է, որ Բելգիայի կառավարությունն այնքան էլ լավատեսորեն տրամադրված չէ Էրդողանի այցի նկատմամբ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ