06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Աշոտ Աղաբաբյանը՝ քրեական աշխարհի հետ իր կապերի մասին.Հրապարակ

«Փաստորեն, Դուք էլ եք մոտ է քրեական հեղինակություններին, մասնակցել եք Նորադուզցի Ալիկ Բանդուրյանի ծննդյան տոնակատարությանը»,-թերթը հարցրել է  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին։

«Ասենք՝ ունեմ հարաբերություն, ինչ վատ ա»,- զարմացավ պատգամավորը։ «Բայց էս տարի չի եղել, անցած տարի եմ մասնակցել… Շատ լավ հարաբերությունների մեջ եմ, ինչ ա, հանցագործ ա,- վրդովված պարզաբանում էր պահանջում պատգամավորը։ -Էսօր մոդա է քրեական հեղինակություն ըլնելը, ի՞նչ ա եղել որ»։

Հավակնություններ ունեք ինքնե՛րդ էլ համալրեք նրանց շարքերը։

«Ըտենց հավակնություններ մարդ պիտի երեխա ժամանակվանից ունենա, ես չունեմ։ Եվ մի ասեք «քրեական», իրանք էլ հասարակության շերտ են՝ առաջին հերթին։ Չմոռանանք, որ նույն հասարակությունը Ռուզվելտին 12 տոկոս ձայն տվեց»։

Իսկ Ձեր ընտրություններին քանի տոկոսն են քրեականներն ապահովել։ «Ոչ, չեն մասնակցել, այսինքն՝ եթե իմ ընտրողն է եղել, ընտրել է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ