13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Թուրքիայում զինվորական շարասյուն են պայթեցրել

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Քոջաքոյ  և Լիջե շրջանների միջև ընկած ճանապարհին «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները  ռումբ են պայթեցրել, երբ ճանապարհով անցնելիս է եղել թուրքական բանակի զինվորական ավտոշարասյուն:

Համաձայն թուրքական լրատվամիջոցների` պայթյունի հետևանքով 23 զինվոր է վիրավորվել: Դեպքի վայր են ժամանել  շտապ օգնության մեքենաներ, որոնք վիրավորվածներից 17-ին տեղափոխել են Դիարբեքիրի ռազմական հիվանդանոց, իսկ մնացած 6-ը տեղափոխվել են Դիջլեյի բժկական համալսարանի հիվանդանոց:

Աբյուրը տեղեկություններ չի հաղորդում վիրավորվածների առողջական վիճակի մասին: Նշվում է, որ պայթյունը իրականացրած PKK-ի գրոհայիններին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ նշյալ տարածքներում սկսվել է օպերացիա:

Աղբյուր`    Ermenihaber.am


KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ