05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Օսիպյանը բացատրեց` ինչու են Արամ Մանուկյանին ոստիկանները քաշքշել

«Պատահաբար  ենք Արամ Մանուկյանին բերման ենթարկել, ոստիկանները պարտավոր չեն ճանաչել  Արամ Մանուկյանի դեմքով : Չգիտեմ, թե ինչպես էր հայտնվել ոստիկանական մեքենայում: Ես նրան նկատելուց հետո առաջարկեցի իջնել, բայց նա հրաժարվում էր իջնել: Զգուշացրի, որ եթե չիջնի, ուժով կիջացնեմ»,-լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հավելելով, որ պատգամավորները նման դեպքերում պարտավոր են տարբերակիչ նշաններ կրել:

Երեւանի փոխոստիկանապետը, անդրադառնալով ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախման ժամանակ ՀԱԿ պատգավոր Լեւոն Զուրաբյանի իրեն ուղղված «խուժան» որակմանը, նշեց, որ դա պատգամավորին ոչ վայել արտահայտություն է եւ պատգամավորն իրավունք չունի իրավապահ մարմնի ներկայացուցչին նման ձեւով դիմել:

«Պատգամավորը նման արտահայտություն անելուց առաջ պիտի մտածի, որ իր այդ արտահայտությունը կարող է օրինակ ծառայել մյուս քաղաքացիներին: Այս ամեն ինչն ավարտվելուց հետո նոր կմտածեմ, թե այս միջադեպի վերաբերյալ ինչ կարելի է անել»,-հավելեց Օսիպյանը:

Նշենք, որ այսօր ԱԺ-ում քվեարկության է դրվել Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագիծը:

Հիշեցնենք, որ «Չեք անցկացնի» նախաձեռնությունը հանրահավաք է իրականացնում ԱԺ –ի դիմաց, որը ուղեկցվեց ոստիկանության հետ բախումներով: Նախնական տեղեկությամբ կա 17 բերման ենթարկված:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ