11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը լուծում կստանա

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման համար կառուցվող շենքերի շինարարական աշխատանքների ընթացքի և բնակարանների բաշխման գործընթացի վերաբերյալ  զեկուցվել է, որ կառուցվող 4 շենքերից մեկն արդեն ամբողջությամբ հանձնված է շահագործման, մյուս 3-ում շինարարական ախատանքներն ավարտական փուլում են: Աշխատանքներ են տարվում նաև տվյալ շենքերի հարակից տարածքների բարեկարգման ուղղությամբ և միչև տարեվերջ բոլոր երեք շենքերն ամբողջությամբ կհանձնվեն շահագործման:  Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Զեկուցվել է նաև, որ քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 5 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 4  հասցեներում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ