02 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Սիրո ուժը գերբնական ուժ է. Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանը Facebook-ի իր անձնական էջում գրում է.

«Ես երջանկագույնն եմ դասախոսներից. չկա աշխարհում ուժ, որ ստիպի ինձ թատերականում( ԵԹԿՊԻ) դասավանդել (մանավանդ «խեղճ ու թախծոտ» աշխատավարձը), ԲԱՑԻ իմ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ սիրո ուժից, որն իրոք գերբնական ուժ է, Աստվածատուր օրհնություն և անհավանական հարստություն։ Մեր ավագ ընկեր և դասախոս Anna Hekekyan ի խորհրդով ու անմիջական մասնակցությամբ այս կիրակին ուսանողադասախոսական էր։)))երբ բոլորդ դառնում եք նույն տարիքի, երբ Ամեն վայրկյան գիտակցում ես քո բախտավորության աստիճանը, որ այդ սերնդի հետ նույն սեղանից օգտվում ես, Ապրում ես այն հողի վրա, որ պաշտպանել է քո ուսանող- զինվորը, տեսնում ես նրանց՝ իրար նայող սիրահարված աչքերը, հպարտանում նրանցով, լսում նրանց Սրտի երգն ու Սովորում նրանցից։ Շնորհակալ եմ նման պատանիներ դաստիարակող ծնողներին( ընտանիք դերը շատ է կարևոր)

Հ.Գ. Հատուկ շնորհակալություն կուրսի Արմենին և նրա տատիկին։)))»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ