12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

Արձանագրվել է 3 դեպք

Սյունիքի մարզի Կապան քաղաքում արձանագրվել է ընդերային լեյշմանիոզի 3 դեպք: Հիվանդները հոսպիտալացվել են Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում, ստացել համապատասխան բուժում և դուրս գրվել առողջացումով: Նկատի ունենալով, որ լեյշմանիոզի ախտանշանները յուրահատուկ չեն, երեխաների մոտ անկանոն ջերմության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, որպեսզի ժամանակին ախտորոշվի կամ հերքվի հիվանդությունը և հիվանդը ստանա համապատասխան բուժում: Լեյշմանիոզից խուսափելու համար անհրաժեշտ […]

Բելառուսները հայ պատգամավորներից հետաքրքրվել են Բաղրամյանի դեպքերից

Հայ պատգամավորներ՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից, Արծվիկ Մինասյանից, Գագիկ Մելիքյանից ու Տաճատ Վարդապետյանից Բելառուս կատարած այցի ժամանակ գործընկերները հետաքրքրվել են Հայաստանում կատարվող իրադարձություններից: Խոսքը Բաղրամյան պողոտայում նստացույցի մասին է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Շարմազանովը: Նա նշեց, որ խնդիրը սոցիալական է, որևէ կուսակցություն չի ղեկավարում այս շարժումը: Արծվիկ Մինասյանը […]

Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիահայ բարերարների

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 2-ին ընդունել է«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Ֆրանսիայի մասնաճյուղի մի խումբ անդամների՝Արցախում Հիմնադրամի՝ Ֆրանսիայի տեղական մարմնի մշտական ներկայացուցիչ ՄիշելՏանկրեզի գլխավորությամբ: Հիմնադրամի աշխատանքներին ծանոթանալու նպատակով Արցախ  ժամանած հյուրերին` նրանցթվում նաև Շարանտի քաղաքապետին ողջունելով՝ Արայիկ Հարությունյանը, մասնավորապես,ասել է. «Բարով եք եկել Արցախ, մի հող, որն առանձնանում է  իր հյուրասիրությամբ, բնությամբև պատմությամբ, և որի զարգացման գործում դուք ևս ունեք ձեր ներդրումը»: Վարչապետնընդգծել է Արցախի կյանքում ֆրանսիահայ և ֆրանսիացի բարերաների մասնակցության նշանակությունը, ովքեր տարբեր խողովակներով աջակցել են բարեգործական ծրագրերիիրագործմանը` հիմնականում կրթության, մշակույթի, սպորտի և ենթակառուցվածքներիբնագավառներում: Վարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա՝ Ասկերանի շրջանի Շոշգյուղի համայնքային կենտրոնի նվիրատուին՝  կարևորելով նորակառույց շենքի դերըհամայնքային կյանքին նոր շունչ ու ոգի հաղորդելու գործում: Ի պատասխան՝ բարերարըխոստովանել է, որ նվիրատվությունը կատարել է ի հիշատակ Հայոց ցեղասպանությանը զոհդարձած իր ծնողների և հանուն հայրենիքի զարգացման: Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է բարերարներին  հետաքրքրող մի շարք հարցերի: Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և հույս հայտնել,որ տնտեսության զարգացման շնորհիվ   բնակչությունն ավելի ամուր կկանգնի հայրենի հողիվրա: Հանդիպմանը ներկա էին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ԼևոնԳրիգորյանը,  Հիմնադրամի ԼՂՀ մասնաճյուղի ներկայացուցիչ Վալերի Ղազարյանը:

Բելառուսի հանրությունը անմիջապես ընկալել է Շարմազանովի ելույթները. Ա. Մինասյան /վիդեո/

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են եղել ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը եւ Արծվիկ Մինասյանը, եռօրյա այցի շրջանակներում գտնվել են Բելառուսի հանրապետությունում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արծվիկ Մինասյանը կարևորեց այն հանգամանքը, որ Էդուարդ Շարմազանովի անձնական ու գործընկերային կապը Բելառուսի ԱԺ փոխխոսնակի հետ հնարավորություն տվեց աշխատանքները տանել ավելի […]

Ոստիկանը դաժան ծեծի է ենթարկել անչափահաս աղջկան /վիդեո/

ԱՄՆ-ում ոստիկանը դաժան ծեծի է ենթարկել 16-ամյա սեւամորթ մի աղջկա, հայտնում է LifeNews-ը: Միջադեպը տեղի է ունեցել ոստիկանական բաժանմունքում: Ոստիկանը ցանկացել է աղջկա ձեռքերին ձեռնաշղթա հագցնել, սակայն վերջինը չի թողել: Սա բարկացրել է ոստիկանին, նա սկսել է ծեծել աղջկան: Միջադեպի տեսագրությունը հայտնվել է համացանցում եւ բողոքի մեծ ալիք բարձրացրել: Ոստիկանը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից:  

Ջերմաստիճանը կնվազի

Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն Հանրապետության տարածքում`   Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-8-ին հյուսիսային շրջաններում՝ երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ:Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 4-5-ին էապես չի փոխվի, 6-8-ին կնվազի 2-3 աստիճանով: 

Արծվիկ Մինասյանը փաստաթղթեր է հրապարակել

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Facebook-ի իր էջում փաստաթուղթ է հրապարակել՝ կապված «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ հարակից ՀՀ օրենքները վիճարկող դիմումի հետ և գրել. «Սահմանադրական դատարան ներկայացված  «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ հարակից ՀՀ օրենքները վիճարկող դիմումի պատշաճ ընթացքը ապահովելու համար երկար ժամանակ հետեւողականորեն ստեղծվում էին դիմումում արծարծված հարցերը հիմնավորող փաստաթղթեր: Այս ժամանակահատվածում ձեռնարկված քայլերի արդյունքում […]

Ի գիտություն դիմորդների

Ի գիտություն դիմորդների Հանրապետական ընդունող հանձնաժողովը, որը գլխավորում է  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հիշեցնում է բուհերի դիմորդներին, որ  համաձայան  ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ սահմանված ՀՀ պետական եվ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության(ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի՝  ավարտական վկայականը (ատեստատ, դիպլոմ)  բուհեր ներկայացնելու վերջնաժամկետը սույն թվականի  հուլիսի […]

Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2015 թ. հուլիսի 9-ին ավարտվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014 թ. դեկտեմբերի 17-ին ընդունված «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը, որի ընթացքում մինչև 2015 թ. հունվարի 9-ը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված անձը տուգանքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի