12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

Սաղ օրը գլխներիս դուբինկա էինք ուտում. Շարմազանով /վիդեո/

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի համոզմամբ՝ Բաղրամյան պողոտայում ոստիկանության ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործունեությունը պրոֆեսիոնալ էր: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում: Նա նկատեց, որ ոստիկանության աշխատանքը միայն միակողմանի չպիտի նայել, այլև շատ հարցեր կան, որոնք չեն երևում հասարակությանը: Շարմազանովը նաև հիշեց, որ ժամանակին ինքն էլ էր հացադուլի միջոցով պայքարում, ինչպես նաև անդրադարձավ կենդանի […]

Շրջանցիկ նոր ճանապարհների կառուցումը մայրաքաղաքում լինելու է շարունակական

Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրի ընթացքին, որի համաձայն նախատեսվում է երկարացնել Շիրակի փողոցը, ինչպես նաև լայնացնել, վերակառուցել Արտաշատի խճուղին: Վերոնշյալ ծրագրի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող Երևանի հարավային ավտոճանապարհային դարպաս ունենալն է: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ Ասիական զարգացման […]

««Քթի ծակը» կորցնում են ինչ-որ մարդիկ»

«No comment»,-այսպես արձագանքեց Կարեն Քոչարյանը, երբ լրագրողները խնդրեցին անդրադառնալ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ կապված կիջադեպին: Նշենք, որ վերջինս երեկ Բաղրամյան պողոտա էր գնացել ԵՄ-ի դրոշիով, և նրան այնտեղից հետ ուղերկեցին: «Կան դեպքեր որ պիտի «քթի ծակ» ունենան, բայց երևի տարիքի հետ «քթի ծակը» կորցնում են ինչ-որ մարդիկ»,-նշեց Քոչարյանը: 

Գալուստ Սահակյանն ընդունել է

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 3-ին ընդունել է Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի ռեկտոր Մերի Փափազյանին: Հյուրին ուղեկցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, գոհունակությամբ նշել է, որ ՀՊՄՀ-ն եւ Կոնեկտիկուտի պետական համալսարանն արդյունավետ համագործակցում են: Որպես ՀՊՄՀ կառավարման խորհրդի նախագահ՝ Գալուստ […]

Նախ թող մի հատ իրանք իրար մեջ համակարգեն. Շարմազանովը՝ «Ժառանգությունից» /վիդեո/

«Ինձ համար համակարգող խումբը նրանք են, ովքեր արդեն մի քանի շաբաթ շարունակ կազմակերպում ու պայքարում են, իսկ քաղաքական պայքար եթե ծավալում են, թող մղեն ընտրությունների ժամանակ: Մղեցին, ու տեսանք, այդ քաղաքական պայքարի արդյունքոըմ խմբակցության ղեկավարը խոսում է, մյուս անդամը հակաճառվում է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, որ «Ժառանգություն» […]

Բաղրամյանի «բնակիչները» լքում են /վիդեո/

Բաղրամյան պողոտայում աստիճանաբար քչանում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույց անող մասնակիցները: Այսօր էլ նրանք շատ քիչ էին: Փողոցում մի պահ միայն աղբարկղերն էին՝ «բարիկադները», իսկ մասնակիցներն էլ շոգի պատճառով հավաքվել էին փողոցի մի կողմոմ, որտեղ համեմատաբար շոգ չէր:  Հիշեցնենք, որ արդեն 11-րդ օրն է, որ այստեղ նստացույցը շարունակվում է:

Խորհրդակցություն է տեղի ունեցել

Հուլիսի 3-ին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզադահլիճների վերանորոգման աշխատանքների ընթացքի և դրանք վերջնական տեսքի բերելու ժամկետների, անհրաժեշտ մարզագույքի ապահովման, օտարերկրյա պատվիրակությունների և պատվավոր հյուրերի ժամանման, տրանսպորտային միջոցների ապահովման, Համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման և ջահի վառման հանդիսավոր արարողության, սպորտային մրցումների կազմակերպման և […]

Պայթյուն գազալցակայանում. կան վիրավորներ

Հուլիսի 3-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում` գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ:Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Պարզվել է, որ Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Անի-Մարալիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի կոմպրեսորային հատվածում` պայթել է նստվածքահավաքիչ բալոնը, ինչից Բ. Մ.-ն (ծնվ. 1963թ.) և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի