28 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Նախ թող մի հատ իրանք իրար մեջ համակարգեն. Շարմազանովը՝ «Ժառանգությունից» /վիդեո/

«Ինձ համար համակարգող խումբը նրանք են, ովքեր արդեն մի քանի շաբաթ շարունակ կազմակերպում ու պայքարում են, իսկ քաղաքական պայքար եթե ծավալում են, թող մղեն ընտրությունների ժամանակ: Մղեցին, ու տեսանք, այդ քաղաքական պայքարի արդյունքոըմ խմբակցության ղեկավարը խոսում է, մյուս անդամը հակաճառվում է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, որ «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ արդեն քաղաքական կոչեր են հնչում Բաղրամյան պողոտայում, արդյոք չի անհանգստացնում դա իշխանությանը:

«Նախ թող մի հատ իրանք իրար մեջ համակարգեն, համակարգող խումբ ստեղծեն իրենց կուսակցությունում, ով է  ճիշտ, ով՝ սխալ»,-ասաց նա՝ հիշեցնելով երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի ու Զարուհի Փոստանջյանի միջև ծագած կոնֆլիկտը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ