12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

Աղոթում է. 168 ժամ

«168 ժամ» թերթը ներկայացրել է հարցազրույց  քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ.  «Կան նաեւ կարծիքներ, որ իշխանություններին ձեռնտու է Բադրամյան պողոտայի փակ լինելն ու ժողովրդի ընդվզումը, քանի որ նրանք դա օգտագործում էին Ռուսաստանի հետ բանակցություններում, ու դրա համար նման հանդուրժողականություն էին ցուցաբերում Բադրամյան պողոտայում: Թերթի թղթակցի հետ զրույցում՝ արձագանքելով նման գնահատականներին, քաղաքագետ Մանվել Սարգսյանն ասել է. «Բայց […]

Թաքուն պարտքեր. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ կառավարության պաշտոնական կանխատեսումներով, ՀՀ պետական պարտքը 2015 թվականի վերջին կկազմի 4.9 միլիարդ դոլար: Դրանով պետական պարտքը կկազմի մեր համախառն ներքին արդյունքի շուրջ 45 տոկոսը: Իրականում, սակայն, պատկերը այլ կլինի: Քանի որ ՀՆԱ-ի աճը խիստ կասկածելի է, սպասվում է, որ գործնականում՝ մինչև տարեվերջ ՀՀ պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 55-57 տոկոսը։ Բայց […]

«Սդղի գյոլ»-ում ծեծված Հարություն Զաքարյանի մոտ կրկին առողջական խնդիրներ կան. Հրապարակ

«Սդղի գյոլ» կոչվող տարածքում դաժան ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրներից Հարություն Զաքարյանի մոտ կրկին առողջական խնդիրներ կան: «Հրապարակի» տեղեկություններով, ՌԴ-ից վերադառնալուց հետո, հավանաբար ճնշման պատճառով, նրա աչքի մազանոթը վնասվել է, աչքը նորից արյուն է լցվել, երիտասարդն ահավոր ցավերի մեջ է, այնքան, որ նորից ցանկացել են վերադառնալ ՌԴ, սակայն Հարությունին վիրահատած պրոֆեսորը հաջորդ օրը պետք է թռչեր […]

Բաղրամյան պողոտայի նստացույցը ճգնաժամի մեջ է. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Բաղրամյան պողոտայի նստացույցը ճգնաժամի լրջագույն նշաններ է ցույց տալիս: Երեկ ողջ օրվա ընթացքում քաղաքացիների մասնակցության նվազագույն ցուցանիշներն են արձանագրվել թե՛ գիշերը, թե՛ առավոտյան և թե՛ երեկոյան: Բացի դա նստացույցի նկատմամբ հանրային հետաքրքրությունը նույնպես նվազել է և եթե նախկին օրերին նստացույցի ուղիղ հեռարձակմանը հետևում էր մի քանի տասնյակ հազար քաղաքացի, երեկվա ընթացքում […]

Բաղրամյանից բերման ենթարկվածի մոտ կռփազենք է հայտնաբերվել

Հուլիսի 3-ին, ժամը 19.45-ին, իրացնելով ստացված տվյալները, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի երկրորդ շենքի մոտից բերման են ենթարկել 23-ամյա Միքայել Դոբրովոլսկուն: Զննությամբ նրա մոտից հայտնաբերվել է կռփազենք` կաստետ: Դոբրովոլսկին հայտարարել է, թե ինքը հանրահավաքի մասնակից է, ակտիվիստ, և կռփազենքն էլ գտել է փողոցում: Կռփազենքն առգրավվել է, Միքայել Դոբրովոլսկին ստորագրությամբ բաց է թողնվել: 

Խաչի զորությունը

Խաչ ասելով` միշտ նկատի ունենք Խաչը Խաչեցյալ, բայց միևնույն ժամանակ նաև Հարուցյալ Քրիստոսի հետ միասին, և մեր խաչապաշտությունը հենց քրիստոսապաշտությունն է: Այս իմաստով խաչը` որպես Քրիստոսի խորհրդանիշ, գործածվում է հատկապես եկեղեցիների շինարարության ժամանակ, երբ եկեղեցու գմբեթին խաչ են հաստատում: Գմբեթի խաչը Քրիստոսի և Եկեղեցու միասնությունն է ցույց տալիս, նաև Քրիստոսի` Եկեղեցու գլուխ լինելը:

Կինը հայտնվել է բանտում` ամուսնու վերնաշապիկը չարդուկելու համար

21-ամյա Դուլսե Գարսիան Մեքսիկայից, բանտում է հայտնվել ամուսնու վերնաշապիկը չարդուկելու համար: Կինը հրաժարվել է արդուկել ամուսնու վերնաշապիկը, պատճառաբանելով, թե կասկածում է, որ այդ վերնաշապիկով նա գնալու է սիրուհու հետ հանդիպման: Ամուսինը ոստիկանություն է դիմել, եւ քանի որ կինը կի կարողացել 31 դոլար տուգանք վճարել, 12 ժամով բանտում է հայտնվել:  

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծության եզրին են

Հոլիվուդյան հանրահայտ զույգ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի ամուսնությունը վտանգի մեջ է, սիրված զույգը ցանկանում է ամուսնալուծվել: In Touch հանդեսի տվյալներով` զույգի հարաբերությունները վատացել են, քանի որ Փիթի կարծիքով` կինն անընդհատ փորձում է վերահսկել իրեն: Հենց Փիթն է ցանկանում ամուսնալուծվել, նա հայտարարել է, որ այլեւս չի կարողանում դիմանալ կնոջ ծանր բնավորությանը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի