23 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Բաղրամյան պողոտայի նստացույցը ճգնաժամի մեջ է. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Բաղրամյան պողոտայի նստացույցը ճգնաժամի լրջագույն նշաններ է ցույց տալիս: Երեկ ողջ օրվա ընթացքում քաղաքացիների մասնակցության նվազագույն ցուցանիշներն են արձանագրվել թե՛ գիշերը, թե՛ առավոտյան և թե՛ երեկոյան:

Բացի դա նստացույցի նկատմամբ հանրային հետաքրքրությունը նույնպես նվազել է և եթե նախկին օրերին նստացույցի ուղիղ հեռարձակմանը հետևում էր մի քանի տասնյակ հազար քաղաքացի, երեկվա ընթացքում այդ ցուցանիշը չի անցել մի քանի հազարից: Ակնհայտ է, որ նստացույցը գնում է շարունակական անկման, և կազմակերպիչները այն վերակենդանացնելու ոչ մի միջոց չեն գտնում: Մեր տեղեկություններով, կազմակերպիչների մի մասը հակվում է այն մտքին, որ նստացույցը պետք է դադարեցնել, դադար առնել և հետագա անելիքները պլանավորել: Բայցևայնպես, շատ դժվար է այս որոշման պատասխանատվությունը վերցնել»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ