24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Բելառուսի հանրությունը անմիջապես ընկալել է Շարմազանովի ելույթները. Ա. Մինասյան /վիդեո/

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են եղել ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը եւ Արծվիկ Մինասյանը, եռօրյա այցի շրջանակներում գտնվել են Բելառուսի հանրապետությունում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արծվիկ Մինասյանը կարևորեց այն հանգամանքը, որ Էդուարդ Շարմազանովի անձնական ու գործընկերային կապը Բելառուսի ԱԺ փոխխոսնակի հետ հնարավորություն տվեց աշխատանքները տանել ավելի բարձր մակարդակի վրա, քան կարելի էր ենթադրել:

Նա նշեց, որ այդ օրերին Բելառուսի ԶԼՄ-ները հրապարակեցին բազմաթիվ նյութեր հայերի իմիջի բարձրացմանն ուղղված, ինչն, ըստ Արծվիկ Մինասյանի, նույնպես կարևոր էր:

Նա կարևորեց Շարմազանովի ելույթները Բելառուսում, որոնք թվում է, թե քաղաքական գործչի սովորական ելույթներ են, բայց, Արծվիկ Մինասյանի խոսքով, նա իր ելույթներն այնպիսի շեշտադրումներով է արել, որ Բելառուսի հանրությունը անմիջապես ընկալել է դրանք:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ