08 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արծվիկ Մինասյանը փաստաթղթեր է հրապարակել

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Facebook-ի իր էջում փաստաթուղթ է հրապարակել՝ կապված «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ հարակից ՀՀ օրենքները վիճարկող դիմումի հետ և գրել.

«Սահմանադրական դատարան ներկայացված  «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ հարակից ՀՀ օրենքները վիճարկող դիմումի պատշաճ ընթացքը ապահովելու համար երկար ժամանակ հետեւողականորեն ստեղծվում էին դիմումում արծարծված հարցերը հիմնավորող փաստաթղթեր:

Այս ժամանակահատվածում ձեռնարկված քայլերի արդյունքում այդպիսի փաստաթղթերի քանակն անցնում է 400 էջից:

Նկատի առնելով մեծածավալ քանակը բոլորը չենք կարող հրապարակել: Սակայն հուլիսի 7-ին ընդառաջ նպատակահարմար եմ գտնում հրապարակել ՀՀ դատական դեպարտամենտի գրավոր պատասխանը ներկայացված դիմումի վերաբերյալ, որտեղ պաշտպանվում է մեր դիրքորոշումը:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ առաջիկա ժամերին Սահմանադրական դատարան է ներկայացվելու գրություն, որտեղ եւս մեկ անգամ պնդում ենք մեր պահանջները»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ