13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Բելառուսները հայ պատգամավորներից հետաքրքրվել են Բաղրամյանի դեպքերից

Հայ պատգամավորներ՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից, Արծվիկ Մինասյանից, Գագիկ Մելիքյանից ու Տաճատ Վարդապետյանից Բելառուս կատարած այցի ժամանակ գործընկերները հետաքրքրվել են Հայաստանում կատարվող իրադարձություններից: Խոսքը Բաղրամյան պողոտայում նստացույցի մասին է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Շարմազանովը: Նա նշեց, որ խնդիրը սոցիալական է, որևէ կուսակցություն չի ղեկավարում այս շարժումը:

Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ այդ թեմայով բազմաթիվ հարցազրույցներ են տվել բելառուսական ԶԼՄ-ներին: Նա նշեց, որ երբ հանդիպել են Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ, անդրադարձ է կատարվել Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող ցույցերին, իսկ Անդրեյչենկոն հայկական պատվիրակությանն է փոխանցել Բելառուսում էլեկտրաէներգիայի գների կարգավորման փորձառության մասին բազմաթիվ նյութեր:

Էդուարդ Շարմազանովը հավելեց, որ այդ նյութերը տվել է Արծվիկ Մինասյանին, որ նա դրանք լավ ուսումնասիրի և ելույթ պատրաստի, որն էլ կօգնի էներգետիկ համակարգի առողջացմանն ուղղված գործողություններին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ