14 Հունիսի, Saturday, 2025
KFC

Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիահայ բարերարների

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 2-ին ընդունել է«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Ֆրանսիայի մասնաճյուղի մի խումբ անդամների՝Արցախում Հիմնադրամի՝ Ֆրանսիայի տեղական մարմնի մշտական ներկայացուցիչ ՄիշելՏանկրեզի գլխավորությամբ:

Հիմնադրամի աշխատանքներին ծանոթանալու նպատակով Արցախ  ժամանած հյուրերին` նրանցթվում նաև Շարանտի քաղաքապետին ողջունելով՝ Արայիկ Հարությունյանը, մասնավորապես,ասել է. «Բարով եք եկել Արցախ, մի հող, որն առանձնանում է  իր հյուրասիրությամբ, բնությամբև պատմությամբ, և որի զարգացման գործում դուք ևս ունեք ձեր ներդրումը»: Վարչապետնընդգծել է Արցախի կյանքում ֆրանսիահայ և ֆրանսիացի բարերաների մասնակցության նշանակությունը, ովքեր տարբեր խողովակներով աջակցել են բարեգործական ծրագրերիիրագործմանը` հիմնականում կրթության, մշակույթի, սպորտի և ենթակառուցվածքներիբնագավառներում:

Վարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա՝ Ասկերանի շրջանի Շոշգյուղի համայնքային կենտրոնի նվիրատուին՝  կարևորելով նորակառույց շենքի դերըհամայնքային կյանքին նոր շունչ ու ոգի հաղորդելու գործում: Ի պատասխան՝ բարերարըխոստովանել է, որ նվիրատվությունը կատարել է ի հիշատակ Հայոց ցեղասպանությանը զոհդարձած իր ծնողների և հանուն հայրենիքի զարգացման:

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է բարերարներին  հետաքրքրող մի շարք հարցերի: Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և հույս հայտնել,որ տնտեսության զարգացման շնորհիվ   բնակչությունն ավելի ամուր կկանգնի հայրենի հողիվրա:

Հանդիպմանը ներկա էին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ԼևոնԳրիգորյանը,  Հիմնադրամի ԼՂՀ մասնաճյուղի ներկայացուցիչ Վալերի Ղազարյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ