«Ոսկե ծիրան»-ը կհամագործակցի օտարերկրյա դեսպանությունների հետ

Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնը մի շարք ծրագրերի շուրջ կհամագործակցի օտարերկրյա դեսպանությունների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ ավանդական դարձած համագործակցության շնորհիվ այս տարի ևս «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում կիրականացվեն համատեղ նախաձեռնություններ: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն տեղեկացրեց, որ կինոփառատոնի ընթացքում կանցկացվի «Ֆրանսիական […]