09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Տասհինգ տարի է անցել, ի՞նչ եք անելու

Կառավարության նիստին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Ճապոնիայի կառավարության 4-րդ դրամաշնորհի հաշվին տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի հետագա տնօրինման ժամկետների փոփոխման մասին որոշման նախագիծը: Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է վարձակալական պայմանագրերի պահանջներին համապատասխան հաշվարկված վարձավճարների և հնարավոր տույժերի` 28 միավոր գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալների վճարումով:

Վարձակալության հանձնված գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալության պայմանագրերի գործողության ժամկետների լրանալու հետ կապված անհրաժեշտություն է առաջացել սահմանել դրանց հետագա տնօրինման կարգը, որը հետագայում մասամբ բավարարվել է որոշման ընդունմամբ, սակայն ներկայաումս առաջացել է մնացած 28 միավոր գյուղատնտեսական տեխնիկայի հետագա տնօրինման խնդիր:

Նախարարն ասաց, որ որոշման արդյունքում գյուղատեխնիկայի վարձակալների գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող սուբյեկտնրին հնարավորություն կտրվի ձեռք բերել 28 միավոր գյուղացական տեխնիկա, որի դրամայնուցումից գոյացած միջոցները կփոխանցվե ֆինանասների նախարարության կենտրոնական գանձապետրաանում բացված հատուկ հաշվեհամարին: Նա պարզաբանեց, 2001 թվականից դրամաշնորհով 58 տեխնիկա՝ տրակտորներ, վարձակալության տրվել են գյուղացիական տնտեսություններին՝ տաս տարի ժամկետով նրանից հետո ձեռք բերման հնարավորությամբ:

 «Հիմա տասհինգ տարի է անցել, ի՞նչ եք անելու»,-արձագանքեց վարչապետը, որին ի պատախսան նախարարն ասաց, որ 2011 թվականին այդ հարցը բարձրացվել է, որպեսզի մեկ տրակտորը չորս հարյուր հազար դրամով վաճառվի իրենց, իսկ եթե չեն ցանկանու գնել, դա կդրվի աճուրդի: Նա նշեց, որ մարդիկ կային, որ վարձավաճարներն էլ չէին վճարել Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կարծում է, որ հարց պետք է հետաձգել մինչև նոյեմբեր՝ նորից այն քննարկելու համար:

«Երևակայի ավելի ճիշտ կլինի այն նվիրենք գյուղացիներին ավարտենք, տասնհինգ տարի օգտագրոծում են հետո պետք է վերցնենք դնենք աճուրդի, դա ինչ է նշանակում»,-ասաց նա և նորից կրկնեց, որ լրացուցիչ քննարկելու անհրաժեշտություն կա,քանի որ անիմաստ է համարում այդքան տարի հետո հետ վերցնել տեխնիկան ու դնել աճուրդի:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ