Վախթանգը պատուհանից շպրտել է սիրուհու աղջկան /վիդեո/
Մոսկվայում ազգությամ հայ տղամարդը պատուհանից դուրս է նետել 16 տարեկան աղջկան եւ նրա շանը: Միջադեպը տեղի է ունեցել Բիրյուլյովո շրջանում:
Ինչպես հայտնի է դարձել LifeNews-ին, Վախթանգ անունով 35-ամյա տղամարդն ապրել է եղել աղջկա մոր հետ: Աղջիկն ու նա վիճել են, արդյունքում տղամարդը աղջկան եւ նրա շանը դուրս է նետել 7-րդ հարկի պատուհանից: Աղջիկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, ներկայումս գտնվում է կոմայի մեջ:
Հարեւանները պատմել են, որ աղջկա մայրը ալկոհոլ է օգտագործում, չի աշխատում, նրա ամուսինը մահացել է: Նրանք նշել են, որ Վախթանգը իրենց վրա նույնպես տարօրինակ տպավորություն է թողել, երբ հարեւանները ինչ որ նկատողություն են արել, սպառնացել է, որ կսպանի նրանց: Պարզվել է նաեւ, որ միջադեպի պահին տղամարդը հարբած է եղել:
Անձամբ տղամարդը նշել է, թե աղջիկն ինքն է պատուհանից ցած նետվել, քանի որ մայրը չի ցանկացել Վախթանգին հեռացնել տնից: Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ տղամարդը նախկինում արդեն դատապարտված եղել է:
Երեխայի` պատուհանից նետվելու տեսագրությունը հայտնվել է համացանցում: