08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընդունելի չէ. Կառավարությունը մերժեց ՀՀԿ-ականներին

Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գագիկ Մելիքյանի, Ռուզաննա Մուրադյանի, Ռոբերտ Սարգսյանի, Կարինե Աճեմյանի, Հայկ Գրիգորյանի, Կարեն Բոթոյանի և Վահրամ Մկրտչյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Անշարժ գույքի գույքահարկի գծով առաջացած ապռանքների և տույժերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագիծը ներկայացնող Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ նպատակահարմար չեն համարում հարկային արտոնություններ նախատեսող ցանկացած բնույթի նախագծերի ընդունումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փորձը ցույց է տալիս, որ նման արտոնությունների կիրառությունը բնակչության մոտ ձևավորում է արտոնությունից շարունակական օգտվելու սպասումներ, ինչը հանգեցնում է բնակչության հարկային կարգապահության մակարդակի նվազեցմանը:

«Նախագծի վերաբերյալ բազմաթիվ դիտարկումներ կան, դրա համար Կառավարությունը դեմ է արտահայտվում այս նախագծի ընդունմանը»,-ասաց նախարարը: «Կարծում եմ, որ մենք պիտի դեմ լինենք նման առաջարկների»,-արձագանքեց վարչապետը՝ հանձնարարելով Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին «հասկանալ հարցի գինը»:

«Դա մեր բյուջեն չէ, համայնքների բյուջեն է, եթե փորձում ենք արտոնություններ տալ ու վնասել համայնքների բյուջեն, դա ընդունելի չէ, այդ մասին առավոտյան ասել եմ նաև նախաձեռնողներին»,-ասաց Աբրահամյանը: Տեղեկացնենք, որ պատգամավորներն առաջարկում էին հետևյալ փոփոխությունը. ֆիզիկական անձանց 2011 թվականի հունվարի 1-ից 2014 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար շինությունների գույքահարկի գումարները մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ն ներառյալ վճարած ֆիզիկական անձինք ազատվում են գույքահարկը սահմանված ժամկետում չվճարելու համար 2011 թվականի հունվարի 1-ից 2014 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների մասով հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից, եթե օրենքն ուժի մեջ մտնելու պահին շինությունների համար չվճարված գույքահարկը և դրանց մասով հաշվարկված տույժերը չեն գերազանցում 0,1 մլն դրամը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ