Լարված իրավիճակ կառավարության մոտ. բախումներ ոստիկանների հետ /վիդեո/լրացված/
Կառավարության դիմաց այս պահին լարված մթնոլորտ է: Այստեղ են հավաքվել Բուզանդի 33-ի նախկին բնակիչները, ում բնակարանները տարիներ առաջ հանրային շահ է ճանաչվել: Նրանք պահանջում են ապահովել իրենց կացարաններով, հանդիպում են պահանջում վարչապետի հետ:
Բնակիչներին չբավարարեց կառավարության ներկայացուցչի պատասխանը, թե երեք օրվա ընթացքում խնդիրը կլուծվի: Նրանք վազեցին կառավարության շենքի հանդիպակաց փողոց եւ փակեցին ճանապարհը: Կանայք կանգնեցրի ավտոմեքենաների երթեւեկությունը: Ոստիկանները բողոքավորներին հեռացրին փողոցից դեպի կառավարության շենք:
Արդյունքում բախումներ առաջացան, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ հորդորեց կանանց հանգիստ խոսել, սակայն չստացվեց, կանանցից մեկը պոռթկաց ու արտասվեց:
14:49
Քիչ առաջ ցուցարարներին մոտեցավ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ու հայտնեց, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրաստ է ընդունել ցուցարարների 10 հոգանոց խմբի` պայմանով, որ վերջիններիս հանրագումարի կբերեն իրենց պահանջները: Սակայն ֆիրդուսցիները պահանջում էին, որ Հովիկ Աբրահամյանն ընդունի բոլորին: Ի վերջո, Նարեկ Սարգսյանը առաջարկեց կոմպրոմիսային տարբերակ`30 հոգանոց խմբով: Նա նաև պատրաստակամություն հայտնեց, որ ինքն ընդունի նրանց