11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 8, 2015

«Լուրջ մրցակցություն է սպասվում»

Արման Մելիքյանը ֆեյսբուքյան հանրագրում վերլուծել է ներքաղաքական իրավիճակը. Վերջին երկու-երեք տարիների ընթացքում ՀՀ գործող իշխանությունը կարողացավ արդյունավետորեն օգտագործել իր ձեռքին եղած լծակներն՝ առավել ազդեցիկ ընդդիմադիր քաղաքական ուժերի հանդեպ շարքային քաղաքացիների վստահությունը խարխլելու համար: ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը պառակտված է, «Ժառանգության» խմբակցությունն իրենից բուն «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» յուրօրինակ հիբրիդ է ներկայացնում, ԲՀԿ-ն իր երբեմնի առաջնորդ Գագիկ […]

Վաղինակ Շուշանյանը ուշագրավ կոչով է դիմել պատգամավորներին

Կոչս բոլոր պատգամավորներին, ովքեր իրենց համարում են ժողովրդի կողմից ընտրված Քանի որ ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ դուք միևնույն է ոչինչ չեք կարողանում փոխել,ազդել որոշումների վրա, ժամանակ առ ժամանակ անում եք քայլեր դիվիդենտներ շահելու համար, որոնք ի նպաստ հանրությանը չեն ծառայում ` ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄՀրապարակայնորեն վայր դրեք ձեր մանդատները, թողնելով դաշտը նրանց ովքեր ապօրինի , հակասոցիալական […]

Կինը ստիպված ծննդաբերել է մեքենայում. նրան թույլ չեն տվել մտնել ծննդատուն

Չելյաբինսկի ծննդատներից մեկի անվտանգության աշխատակիցը թույլ չի տվել հղի կնոջը ներս մտնել, ինչից հետո նա ստիպված մեքենայի մեջ է ծննդաբերել: Ինչպես հայտնի է դարձել, 30-ամյա կինն ամուսնու հետ եկել է ծննդատուն, երբ նրա ծննդաբերական ցավերն արդեն սկսվել էին, գրում է “Московский комсомолец”-ը: Անվտանգության աշխատակիցը ներս չի թողել մեքենան, ասելով, որ կինը պետք է ատքով հասնի […]

Վերաբաշխվել են անվճար ուսուցման տեղերը

Կառավարության որոշմամբ 2015-2016 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ մագիստրոսի կրթության ծրագրով ընդունելության թափուր տեղերը վերաբաշխվել են, 35 տեղ տրամադրելով առկա ուսուցմամբ բակալավրի, 15 տեղ՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղին: Նախատեսվում է նաև անվճար ուսուցման տեղեր հատկացնել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Շուշիի մասնաճյուղին:             Հաստատվել է միջին մասնագիտական ուսումնական […]

Բնակարաններ կարիքավորներին

Կառավարությունն իր որոշումով ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ին ամրացված բնակելի տարածքները հետ է վերցրել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցրած հանրակացարանում բնակվող քաղաքացիներին: Այսպիսով լուծում է ստացել 17 ընտանիքների շուրջ 26 անդամների բնակարանային խնդիրը: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում նրանց հետ կկնքվեն բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր:

Մայրաքաղաքում շարունակվում են <<Երևան>> ձուլվածքով նոր նստարանների և աղբամանների տեղադրման և հների նորոգման աշխատանքները

Երևանի արտաքին տեսքի բարելավման աշխատանքների  շրջանակում  մայրաքաղաքի վարչական շրջանների  փողոցներում, այգիներում ու պուրակներում պարբերաբար ավելանում է <<ԵՐԵՎԱՆ>> ձուլվածքով նոր նստարանների և աղբամանների թիվը:  Ապրիլի 4-ից մինչև հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում տեղադրվել  է  թվով 478 նստարան և 562 աղբաման: Ծրագրով նախատեսվում է  տեղադրել 550 նստարան և 600 աղբաման: Զուգահեռաբար նորոգվել է նախկինում տեղադրված 360 նստարան: 

Ոչ մեկը ոչ մեկի չի ստիպելու /վիդեո/

 Տարածքային և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ համայնքների խոշորացումը տեղի է ունենալու։ «Սեպտեմբերին ԱԺ-ում կներկայացնենք օրենքների մեջ փոփոխություններ և կգնանք միասին առաջ, ամեն ինչ լավ է լինելու։ Ամեն ինչ կլուծենք»,-ասաց նա։ Մասնավորապես դպրոցների, մանկապարտեզների վերաբերյալ նա նշեց. «Դպրոցները, մանկապարտեզները մնալու են իրենց տեղերում, մենք չենք ասել, որ փակվելու են, […]

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:  Մոսկվայում նախատեսվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնազրույցը Ռուսաստանի կառավարության ղեկավար  Դմիտրի Մեդվեդևի հետ, որի ընթացքում  կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։   ՀՀ եւ ՌԴ վարչապետների առանձնազրույցից հետո տեղի կունենա հանդիպում ընդլայնված կազմով:   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի