22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ոչ մեկը ոչ մեկի չի ստիպելու /վիդեո/

 Տարածքային և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ համայնքների խոշորացումը տեղի է ունենալու։ «Սեպտեմբերին ԱԺ-ում կներկայացնենք օրենքների մեջ փոփոխություններ և կգնանք միասին առաջ, ամեն ինչ լավ է լինելու։ Ամեն ինչ կլուծենք»,-ասաց նա։

Մասնավորապես դպրոցների, մանկապարտեզների վերաբերյալ նա նշեց. «Դպրոցները, մանկապարտեզները մնալու են իրենց տեղերում, մենք չենք ասել, որ փակվելու են, ամեն ինչ կմնա տեղում»,-ասաց նա և նշեց, որ տրանսպորտի ուղղությամբ ևս աշխատանքներ կտանեն։ 

Հարցին, թե սահմանադրական ընտրությունների հանրաքվեի ժամանակ պատրաստվո՞ւմ է իր լծակներով հօգուտ Հայաստանի իշխանության աշխատել, Արմեն Երիցյանն ասաց.« Ի՞նչ լծակներ ենք օգտագործելու, յուրաքանչյուրը գնալու է ընտրության, ոչ մեկը ոչ մեկի չի ստիպելու։ Եթե ընտրություններ լինի, կարծում եմ՝ ինչպես միշտ նորմալ ընտրություններ կանսկացնենք»։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ