29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Լուրջ մրցակցություն է սպասվում»

Արման Մելիքյանը ֆեյսբուքյան հանրագրում վերլուծել է ներքաղաքական իրավիճակը.

Վերջին երկու-երեք տարիների ընթացքում ՀՀ գործող իշխանությունը կարողացավ արդյունավետորեն օգտագործել իր ձեռքին եղած լծակներն՝ առավել ազդեցիկ ընդդիմադիր քաղաքական ուժերի հանդեպ շարքային քաղաքացիների վստահությունը խարխլելու համար: ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը պառակտված է, «Ժառանգության» խմբակցությունն իրենից բուն «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» յուրօրինակ հիբրիդ է ներկայացնում, ԲՀԿ-ն իր երբեմնի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականությամբ չզբաղվելու վերաբերյալ ընդունած որոշման և դրան հաջորդած առնետավազքի արդյունքում զրկվեց որպես իր մեջ Փոքր Մհերին կրող առասպելական «ժայռի» դերից, իսկ ՀՅԴ-ն էլ բավականին հետևողական կերպով շարունակում է ընդդիմադիր դիրքերից իշխանության հետ առարկայական համագործակցության իր ինքնատիպ ու միանգամայն պրագմատիկ քաղաքական մեներգ-զուգերքը կատարել:

Քաղաքական երբեմնի ծանր քաշայինների նկատելի նահանջի պայմաններում հիմնադրվեց երկու նոր կուսակցություն, սպասելի է երրորդի հիմնադրումը, ու նաև մրցակցային քաղաքական դաշտ է վերադարձել ՕԵԿ-ը, որն իշխանության հետ պահպանելով միանգամայն հավասարակշիռ և ինչ-որ առումով բարյացկամ հարաբերություններ, կարծես ձգտում է նաև ընդգծել վերջինիս հետ քաղաքականապես չնույնականանալու իր մղումը: Գալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում ընդդիմադիր ուժերի անզիջում մրցակցություն է սպասվում քաղաքական դաշտի հնաբնակների ու նորեկների միջև, որին որոշիչ ձայնի իրավունքով միջամտելու շատ ավելի մեծ հնարավորություններ ունի այսօր ՀՀԿ-ն, քան երբևէ նախկինում է ունեցել՝ իշխող կուսակցության առաջնորդի բարեհաճությունը մեր «ընտրական» պղտոր ավանդույթներին ներդաշնակ ու առավել ազդեցիկ գործոնն է ԱԺ-ում տեղեր ստանալու հեռանկարն ապահովելու համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ