11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 1, 2015

Մայրաքաղաքում ծնվել է 406 երեխա՝ 215 տղա, 191 աղջիկ

Հունիսի  19-25-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 40707 քաղաքացի: Հունիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 406 երեխա՝ 215 տղա, 191 աղջիկ:   

Համանախագահները շուտով կվերադառնան տարածաշրջան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կժամանեն տարածաշրջան: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, գրում է ԱՊԱ գործակալությունը: Նա հայտարարել է, որ չգիտի, թե համանախագահները կոնկրետ երբ են վերադառնալու, սակայն տեղեկացրել է, որ Բաքվում Եվրոպական խաղերի բացման ժամանակ նրանք պայմանավորվածության են եկել առաջիկայում նորից […]

Երկրորդ օրվա ջարդը տեղի չունեցավ /վիդեո/

«Երկրորդ օրվա ջարդը տեղի չունեցավ, քանի որ կենդանի պատը կար և վերջ, այսինքն՝ ինչ կողքից կասեն՝ սա PR էր, PR չէր… այդտեղ կարելի է մատներով հաշվել մարդկանց, ովքեր եկան 22:45 արձանի մոտ և շարժվեցին վերև: Նրանք բոլորը մի նպատակով էին՝ կանդանի պատնեշ կազմել, որ բռնություն չլինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգահան Վահան Արծրունին՝ պատասխանելով հարցին, թե […]

Իսկ կարիքը կա՞, այո, կա /վիդեո/

«Եթե թուլանում է ընդդիմությունը, իշխանությունն էլ գրավում է  ամբողջ քաղաքական դաշտը, չկան ընտրություններ, ու եղած քաղաքական կուսակցություններն էլ ամենալավ վիճակում չեն գտնվում, բողոքի արտահայտման ձայնն այլ տարբերակով են արտահատում քաղաքացիները»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց «Կովկասի» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով Բաղրամյան պողոտայի իրադարձություններից: Նա նշեց, որ Հայաստանում այդ բողոքի ձայնը  քաղաքացիական պայքարի միջոցով է արտահայտվում […]

Ինչու Աբրահամյանը նախընտրեց Արթուր Բաղդասարյանին. Իրավունք

«Իրավունքը» անդրադարձել է  տեղեկատվությանը՝ ՕԵԿ ղեկա­վար Արթուր Բաղդասարյանի որդու նշա­նադրության ու Արա Աբրահամյանի՝ քա­վոր լինելու մասին: «իրավունքի» հետ զրույցում ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը հաստատեց, որ տեղեկու­թյունը ճիշտ է: Թերթի մյուս հարցին՝ հնարավոր է Արա Աբրահամյանը հետագայում քաղաքական դաշտ մտնի ՕԵԿ-ի միջոցով, Արթուր Միսակյանն այսպես արձագանքեց. «Արա Աբրահամյանն ու Արթուր Բաղդասարյանը վաղեմի ընկերներ են: Սակայն […]

«Երեւան Ջուրը» հրաժարվում է. Հայոց աշխարհ

«Հայոց աշխարհն» անդրադարձել է ջրի սակագնի թանկացման հարցին՝ մասնավորապես նշելով. «Ի տարբերություն Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի եւ էներգետիկ համակարգի այլ ընկերությունների, «Երեւան ջուրը» հրաժարվում է մայրաքաղաքում եւ հարակից մի շարք բնակավայրերում ջրամատակարարման սակագները բարձրացնելու վերաբերյալ ներկայացրած իր հայտից։ Ինչպես հայտնի է, տարեսկզբին ընկերությունը հանդես էր եկել նախորդ տարվա գործունեության արդյունքներով սակագները ճշգրտելու առաջարկությամբ։  Ըստ այդմ, նախատեսվում […]

Վերելակի պարանը կտրվել է. ներսում՝ մեկ ու կես տարեկան երեխան

Հունիսի 30-ին, ժամը 21.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 36 շենքի 8-րդ հարկում վերելակի պարանը պոկվել է, ինչից վերելակը մասամբ թեքվել է, ներսում գտնվում է 2 քաղաքացի: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն ՃԿԱԿ պետ գնդապետ Հ. Խանգելդյանի գլխավորությամբ, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և երկու մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր […]

Լրջացեք. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է. «Սերժ Սարգսյանի ծննդյան կապակցությամբ ի թիվս այլ երկրների նախագահների, երեկ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն ավելի ուշ իր շնորհավորանքները փոխանցել է նաեի հեռախոսազրույցի միջոցով: Բնականաբար Բաղրամյան պողոտայում ընթացող վերջին օրերի զարգացումների ֆոնին սյդ ուղերձը հարկ եղածից ավելի մեծ ուշադրության արժանացավ, թեպետ պետք է որ ընկալվեր իբրեւ սովորական […]

Պուտինն ու Սարգսյանը Հայաստանում էլէներգիայի սակագնի հարցը չեն քննարկել. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը չեն քննարկել Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի հարցը, քանի որ այն ներհայաստանյան հարց է, իսկ երկխոսությունն ընթացել է երկկողմ հարաբերությունների շուրջ, գրում է Ria.ru-ն: «Էլեկտրաէներգիայի գինը ներհայաստանյան հարց է, այն, բնականաբար, չէր կարող քննարկվել Ռուսաստանի Դաշնության հետ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի