Ինչու Աբրահամյանը նախընտրեց Արթուր Բաղդասարյանին. Իրավունք
«Իրավունքը» անդրադարձել է տեղեկատվությանը՝ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի որդու նշանադրության ու Արա Աբրահամյանի՝ քավոր լինելու մասին: «իրավունքի» հետ զրույցում ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը հաստատեց, որ տեղեկությունը ճիշտ է:
Թերթի մյուս հարցին՝ հնարավոր է Արա Աբրահամյանը հետագայում քաղաքական դաշտ մտնի ՕԵԿ-ի միջոցով, Արթուր Միսակյանն այսպես արձագանքեց. «Արա Աբրահամյանն ու Արթուր Բաղդասարյանը վաղեմի ընկերներ են: Սակայն քավորությունը հավանական քաղաքական գործընթացների հետ կապ չունի»:
«Թե որքանով կապ չունի՝ դա ցույց կտա ապագան, սակայն նկատենք, որ պարոն Աբրահամյանն ավելի շատ իշխանական թեւին հարող գործիչ է: Բայց ստացվում է, որ Ա. Աբրահամյանը նախընտրում է ընդդիմության ֆոնը եւ կարծես կանգ է առել ՕԵԿ-ի վրա, իսկ այն խոսակցությունները, թե հանդես կգա ՀԴԿ-ի կամ ՀԺԿ-ի հետ, հսւրցականի տա՞կ է դրվում»:
Օրվա մյուս հրապարակումները՝ թերթի այսօրվա համարում: