18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Վերելակի պարանը կտրվել է. ներսում՝ մեկ ու կես տարեկան երեխան

Հունիսի 30-ին, ժամը 21.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 36 շենքի 8-րդ հարկում վերելակի պարանը պոկվել է, ինչից վերելակը մասամբ թեքվել է, ներսում գտնվում է 2 քաղաքացի:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն ՃԿԱԿ պետ գնդապետ Հ. Խանգելդյանի գլխավորությամբ, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և երկու մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը մեկ ու կես տարեկան երեխան դուրս է բերվել տեղի ուժերով:

Փրկարարները քաղաքացիներ Ք. Ս.-ին (1976 թ.) և Հ.Հ.-ին (1970 թ.) դուրս են բերել վերելակից:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ