13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Պուտինն ու Սարգսյանը Հայաստանում էլէներգիայի սակագնի հարցը չեն քննարկել. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը չեն քննարկել Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի հարցը, քանի որ այն ներհայաստանյան հարց է, իսկ երկխոսությունն ընթացել է երկկողմ հարաբերությունների շուրջ, գրում է Ria.ru-ն:

«Էլեկտրաէներգիայի գինը ներհայաստանյան հարց է, այն, բնականաբար, չէր կարող քննարկվել Ռուսաստանի Դաշնության հետ: Հիմնականումքննարկվել են երկկողմ հարաբերությունները»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ շնորհավորել և բարեմաղթանքներ հղել ՀՀ Նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ:

Երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են նաև ռազմավարական դաշնակից պետությունների միջև հարաբերությունների խորացմանն ու բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերին:

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ