Իսկ կարիքը կա՞, այո, կա /վիդեո/
«Եթե թուլանում է ընդդիմությունը, իշխանությունն էլ գրավում է ամբողջ քաղաքական դաշտը, չկան ընտրություններ, ու եղած քաղաքական կուսակցություններն էլ ամենալավ վիճակում չեն գտնվում, բողոքի արտահայտման ձայնն այլ տարբերակով են արտահատում քաղաքացիները»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց «Կովկասի» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով Բաղրամյան պողոտայի իրադարձություններից: Նա նշեց, որ Հայաստանում այդ բողոքի ձայնը քաղաքացիական պայքարի միջոցով է արտահայտվում :
« Եթե քաղաքականության մեջ լուրջ բանավեճ, դիսկուրս չկա, ապա դա կլինի միտինգների տեսքով»: Ըստ Իսկանդարյանի՝ այս շարժումը չուներ բավարար մեթոդիկա, տեքստեը, պահանջներ, տեխնոլոգիաներ ու, ի վերջո, լիդեր: «Չի լինում հասարակական շարժում, որը կարող է քաղաքական որոշումների վրա ազդել, որը լիդեր չի ունենում»,-նկատեց նա: Շարժումը միասնական չէր ի սկզբանե, այդ պատճառով էլ քաղաքագետը չի կարող ասել, որ պառակտում եղավ վերջին օրերի ընթացքում:
Իսկանդարյանը շեշտեց, որ իշխանություններն ի սկզբանե սխալ վարվեցին, երբ որոշեցին կիրառել ոստիկանական ուժեր:
Ինչ վերաբերում է նախագահի հետ հանդիպման առաջարկին, ապա քաղաքագետը նշեց, որ նախագահն արել է այդ առաջարկը, սակայն նստացույց անողներն էլ առաջարկեցին ուղիղ եթերով ահնդիպում կազմակերպել, իսկ նախագահն էլ շարունակում է փորձեր անել: «Իսկ կարիքը կա՞, այո, կա: Եթե նրանք համաձայնեն, կոնֆլիկը կլոկալիզացվի, ու պայքարն էլ այդ հարթություն կտեղափոխվի, սակայն ցուցարարներին դա պետք չէ, պետք չէ, որ իրենց պայքարն այլ հարություն տեղափոխվի»,-եզրափակեց նա: