15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2015

Նախագահը ներկա է գտնվել «Վիքիմեդիա Հայաստան» գրասենյակի բացմանը, որից հետո այցելել է «Միր» հեռուստաընկերություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Արշակունյաց 2 հասցեում (Մամուլի տուն) «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության գրասենյակի բացմանը: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել «Վիքիմեդիա Հայաստան»-ի գործունեությանը և առաջիկա ծրագրերին: Նախագահին ներկայացրել են, որ որպես «Վիքիմեդիա» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ հիմնադրված «Վիքիմեդիա Հայաստան»-ի նպատակն է՝ խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում ու տարածաշրջանում, հանրայնացնել […]

Այդ դեպքում ինչ՞ու եք հրատապ բերել. Մարգարյանը՝ փոխնախարարին

«Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հարցրեց թե, ինչու են հիմա ուզում անմիջապես միայն կառավարության պարտքի շեմը դարձնել 60%, եթե ունենք դեռևս 1,5 մլրդ դոլարի պարտք վերցնելու հնարավորություն: Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, թե այս փոփոխությունը որևէ ազդեցություն չունի և պնդեց, որ պետական պարտքի […]

Կտաքանա

Հունիսի 20-22-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ: Հունիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 20-22-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 19-ին ընդունել է  Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Կողմերը զրուցել են  դեսպանավարման շրջանում  արդյունավետ համագործակցության, ինչպես նաև հետագայում շարունակվելիք ծրագրերի մասին: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին և Գերմանիայի կառավարությանը  ձևավորված  ամուր համագործակցության համար` այս համատեքստում առանձնացնելով Գերմանիայի […]

Մեր նկատմամբ հարգանք ունեցեք. չֆռռացնել

«Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ օրենքը ընդունվել է 2008թ-ին և միայն մեկ անգամ է փոփոխության է ենթարկվել հենց 2008թ-ին: Ջանջուղազյանը նշեց, թե ընդհանուր առմամբ օրենքը գնհաատվում է դրական, որը միայն իրենք չեն ասում, այլ նաև ներդնողների գնահատականն է, սակայն […]

«Սվիններով» էին դիմավորում

Ես գտնում եմ, որ համարյա միշտ ընտրություններին մասնակցում են հիսուն տոկոս, քառասուն տոկոս, նույնն է եղել, մասնակցել են, եղան  հայտարարություններ, որ քվեարկեք, չքվեարկեք, բայց այդպես չէ, մենք կարևորում ենք դա, ու մեծամասնությունն էլ դա  ուզում է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Արմեն Երցյանը՝ խոսելով համայնքների խոշորացման ծրագրի ու դրա քվեարկության ցածր տոկոսի մասին: Երիցյանի կարծիքով՝ սա […]

Համատիրությունների գործունեությունը`քաղաքային իշխանությունների մշտական վերահսկողության և ուշադրության կենտրոնում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները օրենքով սահմանված բազմաբնակարան շենքերի պարտադիր նորմերի պահպանման ընդհանուր վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ստեղծել են համապատասխան հանձնաժողովներ`դրանց կազմերում ընդգրկելով նաև  Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին: Հանձնաժողովները տարեսկզբից մինչ օրս մասնագիտական ուսումնասիրություններ  են իրականացրել թվով 58 համատիրություններում, և ըստ այդմ, մի քանի չափանիշներով գնահատել կատարված աշխատանքը: Ուսումնասիրության արդյունքները, անելիքներն ու […]

Երեխային գորգի թակիչով ծեծելով սպանել է

Ալթայում քրեական գործ է հարուցվել 56-ամյա կնոջ նկատմամբ, ով մեղադրվում է մանկահասակ երեխայի սպանության մեջ: Սպանության գործիչ է դարձել գորգերի թակիչը: Կինը, ով 3-ամյա աղջնակի խնամակալն էր, այնքան է փոքրիկին հարվածել ռեզինե այդ գործիչքով, մինչեւ երեխան մահացել է: Կնոջը ձերբակալել են:

Մարդիկ էլ կան, գնացել են, թղթեր են շինել, դարձել են պատերազմի մասնակից. ՀՀԿ պատգամավոր

Ազգային ժողովում քննարկվում է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Առաջարկվում է երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար ներկայացվող դիմումների համար սահմանված ժամկետը երկարաձգվելու է մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Մխիթարյանը հայտնեց, որ արդեն մոտ հինգ հազար գործ հանձնաժողովն ուսումնասիրել է: Նա նշեց, որ իհարկե, տղաներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի