Մարդիկ էլ կան, գնացել են, թղթեր են շինել, դարձել են պատերազմի մասնակից. ՀՀԿ պատգամավոր
Ազգային ժողովում քննարկվում է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Առաջարկվում է երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար ներկայացվող դիմումների համար սահմանված ժամկետը երկարաձգվելու է մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Մխիթարյանը հայտնեց, որ արդեն մոտ հինգ հազար գործ հանձնաժողովն ուսումնասիրել է:
Նա նշեց, որ իհարկե, տղաներ կան, որ գալիս, ասում են՝ կռվել ենք: «Այդ ապացույցները, հավատացեք, նենց չկա, որ բոլորը մահացած լինեն կամ չլինի, մենք գտնում ենք: Կամ գնում ենք այդ գյուղը, ապացույցները կարող ենք ճարել: Մեծ աշխատանք է կատարվում, ՊՆ-ի գլխավորությամբ ամեն ամիս հանձնաժողովն աշխատում ու քննում է: Շատերը, որ չեն կարողանում ապացուցել, չեն էլ բերում հանձնում այդ գրքույկները մեզ:
Մենք պետք է մեր զոհվածների, ազատամարտիկների համար այս խնդիրները լուծենք: Նենց չլինի, մարդ կա, գնացել ա, կռվել է, ոչ մի բան չի ստանում, մարդիկ էլ կան, գնացել են, թղթեր են շինել, դարձել են պատերազմի մասնակից»: