«Սվիններով» էին դիմավորում
Ես գտնում եմ, որ համարյա միշտ ընտրություններին մասնակցում են հիսուն տոկոս, քառասուն տոկոս, նույնն է եղել, մասնակցել են, եղան հայտարարություններ, որ քվեարկեք, չքվեարկեք, բայց այդպես չէ, մենք կարևորում ենք դա, ու մեծամասնությունն էլ դա ուզում է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Արմեն Երցյանը՝ խոսելով համայնքների խոշորացման ծրագրի ու դրա քվեարկության ցածր տոկոսի մասին: Երիցյանի կարծիքով՝ սա շատ լավ ծրագիր է գյուղի համար:
Հարցին, թե որոնք են այս ծրագրի դրական կողմերը, նա պատասխանեց. «Ես առաջարկել ու հանձնարարել եմ, որ երեք կարևորագույն համայնքային խնդիրները ներկայացնեն: Դրա համար կան գումարներ, միջազգային կազմակերպությունները տրամադրում են այն ժամանակ, երբ խոշորացնում են համայնքները նաև, հիմա այդ գումարները մենք արդեն կներդնենք, արդեն կնայենք, մի տեղ խմելու ջուր, մի տեղ ոռոգման ջուր, մի տեղ ասֆալտ, մի տեղ ավտոբուս, մի տեղ աշխատատեղ, տարբեր բաներ են: Դրա համար ես ուզում եմ, որ դուք մեր կողքին կանգնեք և այդ պիլոտային ծրագիրը կյանքի կոչենք: Մենք պետք է հասնենք նրան, որ մյուսները խնդրեն, որ մենք այդ պիլոտային ծրագիրը կյանքի կոչենք, և իրենք էլ ուզենան, որ դա անեն»:
Նախարարը նշեց, որ պիլոտային ծրագրում ներառված են երեք կենտրոններ, իսկ ընդհանուր խոշորացվող համայնքները 14-ն են։ «Ես եղել եմ մարզերի բոլոր համայնքներում, հանդիպել ու զրուցել եմ բնակիչների հետ։ Չեմ թաքցնում, սկզբից մարդիկ «սվիններով» էին դիմավորում մեզ, քանի որ ընտրությունների ժամանակ որոշ մարդիկ խաբել են, խոստումներ են տվել ու այդպես էլ խոստացածը չեն կատարել»։ Երիցյանն ընդգծեց, որ նաև լուրեր էին տարածում, որ իբր թե խոշորացման արդյունքում մանկապարտեզներ ու դպրոցներ են փակվում։ «Դրանք մնալու են տեղերում։ Չնայած գյուղեր կան, որտեղ անգամ դպրոց չկա, մենք պետք է այնպիսի քայլեր ձեռնարկենք, որպեսզի կարողանանք տրանսպորտի միջոց ապահովել նմանատիպ գյուղերից երեխաներին մոտակա դպրոց տեղափոխելու համար»,-եզրափակեց նա։