08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեր նկատմամբ հարգանք ունեցեք. չֆռռացնել

«Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ օրենքը ընդունվել է 2008թ-ին և միայն մեկ անգամ է փոփոխության է ենթարկվել հենց 2008թ-ին: Ջանջուղազյանը նշեց, թե ընդհանուր առմամբ օրենքը գնհաատվում է դրական, որը միայն իրենք չեն ասում, այլ նաև ներդնողների գնահատականն է, սակայն ըստ նրա, այս ամենը որքան էլ դրական է, այդուհանդերձ կատարյալ չէ և առաջարկում են փոխել:

Առաջարկվում է հոդվածի 5, 6 և 7-րդ կետերում փոխարինել «կառավարության պարտք» բառերով: Նշենք, որ Հայաստանի պետական պարտքը կազմում է 2,2 տրիլոն դրամ, որը 2014թ. վերջի դրությամբ և մոտենում է 5 մլրդ դոլարի: Ջանջուղազյանը նշեց, թե սա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին այս նախագիծը զայրացրեց, նա հարցրեց, թե կառավարությունում էլ է այս անիմաստ հիմնավորումներով առաջարկվել փոփոխություն կատարել: «Ո՞վ է իրական հեղինակը, սա շատ կարևոր է»,-ասաց պատգամավորը: «Եթե այստեղ էլ եք ֆռռացնելու, որ սա տերմինների հստակեցման խնդիր է, կամ անկեղծ եղեք այս դահլիճում, ասեք, որ կա ֆինանսական ծանր խնդիր, և կա բովանդակության խնդիր: Չի կարելի անազնիվ լինել ու ամբողջ աշխարհին, այս շենքին ասել, որ այս ինչ բաների համար եք բերել, մեր նկատմամբ հարգանք ունեցեք, ասեք, որ սրա իմասը լրիվ ուրիշ է, այդ ուրիշ բառը չեք ասում ախր»,-նկատեց պատգամավորը: 

Ջանջուղազյանն ասաց, որ իրական հեղինակը կառավարությունն է, Ֆինանսների նախարարությունն է այս նախագիծը ներկայացրել, ինչը բնական է: «Ֆռռացնել և այլն եք ասում, դա ինձ զարմացնում է»,-նկատեց փոխնախարարն ու հավելեց, որ արդեն զեկույցում նշել է, թե ինչ նպատակ է հետապնդում այս նախագիծը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ