15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2015

ԳԴՀ 12 քաղաքների քաղաքապետերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Գերմանիայի Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերայի նախաձեռնությամբ և գլխավորությամբ Երևան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքների քաղաքապետերից կազմված ֆուտբոլի հավաքականը, որը ընկերական հանդիպում է ունենալու Երևանի քաղաքապետարանի թիմի հետ։ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ քաղաքապետերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝  հարգանքի տուրք  մատուցելու Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն Սուրբ նահատակների հիշատակին։ Հյուրերը […]

Քննիչը երկու ընկերների հետ ծեծի է ենթարկել իր նախկին ծառայակցին

ՀՀ ռազմական ոստիկանության աշխատակից Մանուկ Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. ապրիլի 21-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ռազմական ոստիկանության նախկին ծառայող Արմեն Ս.-ն, ով որպես քննիչ ներկայումս աշխատում է ՀՀ քննչական կոմիտեում, երկու ընկերների հետ առանց պատճառի ծեծի է ենթարկել իրեն, որի հետեւանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ: ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ […]

ԼՂՀ ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հունիսի 18-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` կապված  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից նախնական հավանության արժանացած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցում եւ դրան կից բանաձեւի նախագծում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տեղ գտած անընդունելի ձեւակերպումների հետ:   Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի […]

Սիրայում վիճակը ավելի է սրվում /վիդեո/

Արաբագետ Արմեն Պետրոսյանն այսօր «Հենարան» ակումբում հայտարարեց, որ Սիրիայում իրավիճակը գնալով վատանում է ու սրվում: «Որևէ մի ուժ չկա, որ ռազմական գործողություններում լիակատարաժ արդյունք կարողանա ապահովել»,-նշեց նա ու հավելեց, որ համակարտ ուժերն իրենց համար մասնատում են Սիրիան:  Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Այսօր երեկոյան՝ երթ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը շարունակվում է: Այսօր Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնությունը պահանջատիրական հավաք-երթ է կազմակերպել: Հաղորդագրության մեջ ասվում է. «Հունիսի 19-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակից կմեկնարկի հավաք-երթ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման, որի նպատակն է ցույց տալ մեր պահանջատեր լինելն ու նախազգուշացնել, որ հետևողական ենք խնդրին և թույլ չենք տա ոչ մի լումայի թանկացում: […]

Ես դա անբարոյականություն եմ համարում. Վլադիմիր Գասպարյան. armlur.am

Վերջին շրջանում ՀՀ ուժային կառույցների միջեւ կրկին հակամարտություն է հասունացել: ՀՀ ոստիկանությունը, Հատուկ քննչական ծառայությունը, ՀՀ Քննչական կոմիտեն եւ ՀՀ գլխավոր դատախազությունը ղեկավարների մակարդակով կրկին «մենամարտում են» միմյանց հետ, որի արդյունքում տուժում են առավել ցածր օղակների աշխատակիցները: Ի՞նչ է կատարվում ուժային գերատեսչությունների ներսում եւ դրանց շուրջ: Armlur.am-ը այս հարցի առնչությամբ բլից զրույց ունեցավ ՀՀ Ոստիկանապետ […]

Չի կարելի. Լալա Մնացականյանը միանում է

Դերասանուհի Լալա Մնացականյանը միանում է բոլոր նրանց, ովքեր պայքարում են հոսանքի թանկացման դեմ: Ֆեյսբուքյան իր էջին դերասանուհին լուսանկար է հրապարակել և մակագրել. «Չի կարելի թանկացնել մի բան որին դեմ է ժողովրդի 99%: Էն մեկ տոկոսն էլ է դեմ, պարզապես վախենում է խոսի»:

Շուրջ 425 երեխա մեկնել է մարզաառողջարանային ճամբարներ

ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից ամառային հանգիստի են մեկնել մարզաառողջարանային ճամբարներ: Առավոտյան երեխաներին վարչական շրջանների աշխատակազմերի հարակից տարածքներից ճանապարհել են վարչական շրջանների ղեկավարները, իսկ Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում, նաև քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ու սոցիալական ապահովության վարչության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի