19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Քննիչը երկու ընկերների հետ ծեծի է ենթարկել իր նախկին ծառայակցին

ՀՀ ռազմական ոստիկանության աշխատակից Մանուկ Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. ապրիլի 21-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ռազմական ոստիկանության նախկին ծառայող Արմեն Ս.-ն, ով որպես քննիչ ներկայումս աշխատում է ՀՀ քննչական կոմիտեում, երկու ընկերների հետ առանց պատճառի ծեծի է ենթարկել իրեն, որի հետեւանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մանուկ Դ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ