03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Այդ դեպքում ինչ՞ու եք հրատապ բերել. Մարգարյանը՝ փոխնախարարին

«Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հարցրեց թե, ինչու են հիմա ուզում անմիջապես միայն կառավարության պարտքի շեմը դարձնել 60%, եթե ունենք դեռևս 1,5 մլրդ դոլարի պարտք վերցնելու հնարավորություն: Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, թե այս փոփոխությունը որևէ ազդեցություն չունի և պնդեց, որ պետական պարտքի ավելացման հարց չի քննարկվում ընդհանրապես:

«Փոփոխությունը վերաբերում է կիրառվող սահմանփակումների ներդաշնակացմանը»,-ասաց նա: Նշենք, որ Կառավարությունն առաջարկում է «պետական պարտք» բառը օրենքի 5-րդ հոդվածի 5, 6 և 7-րդ կետերում փոխարինել «կառավարության պարտք» բառերով, ինչը հնարավորություն է տալիս կառավարությանը նույնչափ սահմանափակվող պարտք վերցնել, որքան պետական պարտքն է: Իսկ պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի ՀՀ նախորդ տարվա ՀՆԱ-ի 60%-ը :

«Թվաբանությամբ այո ինքըստինքյան բարձացում է, բայց հիմնավորել թե ինչ-որ բանի համար է, ճիշտ չէ: Եթե նույնիսկ դիտարկենք, որ պարտքի շեմն ենք բարձրացնում, ապա ավելի հեշտ կլիներ դա քննարկել, եթե նպատակն իսկապես դա դրված լիներ այն ժամանակ, երբ որ դրա կարիքը կար, ոչ թե երկնային, որ եթե հանկարծ մենք վաղը հիպոթետիկ 1,5 մլրդ դոլար հնարավորություն ունենանք պարտք ներգարվել, այսպիսի սահմանափակում չունենանք: Այդ տրամաբանությամբ կարող է 2մլրդ դոլարի պարտք ներգրավելու կարիք ունենաք, էլի սահմանափակումը կսկսի ազդել»,-ասաց նա: Ստեփան Մարգարյանը զարմացավ. «Այդ դեպքում ինչ՞ու եք հրատապ բերել ու ուզում եք մի քանի օրվա մեջ լուծել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ