17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2015

«Ի՞նչ, տերյանական խոսքերով ասե՞մ, անհարմար է»

Ազգային ժողովում, ինչպես միշտ, քվեարկություններից հետո դահլիճում աղմուկ սկսվեց: Ելույթի հերթը ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանինն էր, իսկ մյուս պատգամավորները արագ-արագ հեռանում էին դահլիճից: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատողություն արեց աղմկողներին. «Ի՞նչ, տերյանական խոսքերով ասե՞մ: Ովքեր թողնում են դահլիճը, հուշիկ քայլերով դուրս գան: Անհարմար է, դեռ քվեարկությունը չվերջացած՝ վազքով գնում եք, հետո էլ ասում եք՝ մենք […]

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը  հունիսի 15-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Ողջունելով հյուրին՝  նախարարը  նշել է, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ երկիր, հետաքրքրված է ԵԽ  կառույցների հետ համագործակցությամբ: Հովհաննես Մանուկյանը բարձր է գնահատել ԵԽ-ի հետ նախարարության  փոխգործակցությունը՝  ընդգծելով   մարդու իրավունքների, դատաիրավական բարեփոխումների, ժողովրդավարության ամրապնդման և մի շարք այլ  կարևոր ոլորտներում  […]

Անջատեց Փաշինյանի խոսափողը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգի քննարկմանը վարման կարգով խոսեց հունիսի 12-ին կայացած լսումների մասին, որ վերաբերում էին էլեկտրէներգիայի թանկացմանը: Պատգամավորի խոսքով՝ պարզ դարձավ, որ թանկացումը լրիվ անհիմն է: «Պարո՛ն Փաշինյան, չեմ ուզում ձեզ վիրավորել, բայց օրակարգում նման հարց չկա, օրակարգն ենք քննարկում»,-ընդհատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Պատգամավորն էլ […]

Բյուջե է մուտքագրվել 3.1 մլն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 08–12.06.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.99մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 32 որոշում և հաշվարկվել է 2.3.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:    Մասնավորապես` Բուսականաշխարհիպահպանությանոլորտ            Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված  գործերի քննության արդյունքում […]

Աղանդների թիվն ավելացել է, աղանդավորների թիվը՝ պակասել

Հունիսի 13-ին մեկնարկել է «Ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների քայքայիչ գուրծունեության մասին» խորագրով ոչ ֆորմալ քննարկումներ-դասընթացների շարքը։ Այն նախատեսված է երիտասարդների համար։ Դասընթացները կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, «Դիալոգ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող հասարակական կազմակերպությունը, «Մենք» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումը, «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ն և Երևանի քաղաքապետարանին կից երիտասարդության հարցերի խորհուրդը։ «Դիալոգ» […]

Վատ է

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն առաջարկեց 24-ժամյա քննարկման ռեժիմից հանել Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց՝ կփորձենք: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը շարունակեց թեման. «Շատ կարևոր նախագծեր կան, որոնք հապշտապ պետք է քննարկենք: Պատահական չէ, որ ամենակարևոր նախագծերը բերվում են նստաշրջանի ավարտին: Այս ռեժիմն, […]

Պուտինի խայծը /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու այց էր ընդամենը եվրոպական օլիմպիական խաղերին: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինտիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը համաձայն րէ: Ըստ վերջինիս՝ Մոսկավն Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին առաջին դեմքով երեւանյան մասնակցությունից հետո ուզում էր ցույց տալ Ադրբեջանին, որ կարող է օգնել վերադարձնել «օկուպացված» […]

Ոտքի տակ

Այն, ինչ նախատեսել էր պաշտոնական Բաքուն` Եվրոպական խաղերի միջոցով լուծել սեփական խնդիրները, ձախողվեց ի սկզբանե, կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով` ամենաբարձր մակարդակով հարեւան երկրում հայտարարվում էր Եվրոպական խաղերին Ադրբեջանի խնդիրները աշխարհին ներկայացնելու անհրաժեշտության եւ նախապատրաստության մասին: Ըստ էության Բաքվում 2 խնդիր էին ցանկանում լուծել` 2-ն էլ տապալվեց. ներկայացնել Ադրբեջանի խնդիրներն աշխարհին եւ հակահայկական […]

ՀԷՑ-ը գաղտնի է պահում

Ինչպես հայտնի է, հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման Հայաստանի Էլեկտրական Ցանցերի հայտը: Այդ հայտը հիմնավորվում է այն պնդմամբ, որ ներկա սակագնով ՀԷՑ-ը չի կարողանում հոգալ իր՝ հոսանքի բաշխման հետ կապված ծախսերը: Այսինքն՝ ՀԾԿՀ-ն պետք  է քննարկի, թե որքանո՞վ են ՀԷՑ-ի ծախսերն հիմնավոր: Սակայն, ինչպես պարզվեց «Իրազեկ Քաղաքացիների Միավորման»-ը ՀԷՑ-ից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի