09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վատ է

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն առաջարկեց 24-ժամյա քննարկման ռեժիմից հանել Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց՝ կփորձենք:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը շարունակեց թեման. «Շատ կարևոր նախագծեր կան, որոնք հապշտապ պետք է քննարկենք: Պատահական չէ, որ ամենակարևոր նախագծերը բերվում են նստաշրջանի ավարտին: Այս ռեժիմն, այս պրեսինգը մենք համարում ենք անընդունելի»,-ասաց նա:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նկատեց, որ շատ վատ ավանդույթ է ձևավորվել՝ նախորդ կառավարությունից սկսած: «Ընդմիջումները կրճատելով, էս տեմպով որակյալ ոչ մի նախագիծ չի կարող ընդունվել ու քննարկվել, անհնարին ռեժիմ է, ծայրահեղությունների չի կարելի հասցնել»,-ասաց նա:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հավելեց` կարևորագույն օրինագծերը այս ռեժիմով ընդունելը ճիշտ չէ: ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանի խոսքով` 24-ժամյա ռեժիմը բացասական մոտեցում է:

ԱԺ նախագահը նշեց, թե օրենքներին պատգամավորները ծանոթ են, և պետք չէ ասել, որ ամբողջ ԱԺ-ն դեմ է: Հատուկ կարգով անցկացնելու մասին որոշումն ընդունվեց ԱԺ մեծամասնության կողմից:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ